Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
ԺՈՂՈՎՈՂ 3:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ սրտիս մեջ ասացի. «Աստված պիտի դատի արդարին և ամբարիշտին, քանի որ ամեն բանի ժամանակ կա, և բոլոր արարածների վրա ժամ ու ժամանակ կա դրված»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես իմ սրտում ասացի. «Արդարին և անիրավին Աստված դատելու է, որովհետև ամեն ինչի համար ժամանակ կա և ամեն արարքի»։ |
Անկարելի է, որ այդպիսի բան անես՝ արդարին սպանես ամբարիշտի հետ, և արդարը նույնացվի ամբարիշտի հետ. անկարելի է, դու, որ դատում ես ողջ աշխարհը, այդպիսի դատաստան չես անի»։
Փառաբանե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, Երկրպագե՛ք նրա սուրբ լեռանը, Որովհետև Սուրբ է Տերը՝ մեր Աստվածը։
Սրտիս մեջ ինքս ինձ ասացի. «Ահա ես ավելի մեծ եղա և ավելի իմաստնացա, քան բոլոր նրանք, որ ինձնից առաջ եղել էին Երուսաղեմում»։ Եվ իմ սիրտը ճանաչեց իմաստությունն ու գիտությունը։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։
Սրտիս մեջ ասացի. «Արի՛ քեզ փորձեմ վայելքների մեջ. տե՛ս, թերևս այստեղ է երջանկությունը»։ Բայց ահա դա էլ է ունայնություն։
Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։
Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։
Քանզի սահմանել է մի օր, երբ աշխարհն արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով։
Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։
որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։
Հեթանոսները զայրացան, բայց հասավ քո պատիժը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարեներին և սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և ոչնչացնելու երկիրը կործանողներին»։