Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Հեթանոսները զայրացան, բայց հասավ քո պատիժը, ժամանակը՝ դատելու մեռելներին, տալու վարձը քո ծառաներին՝ մարգարեներին և սրբերին, քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և ոչնչացնելու երկիրը կործանողներին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Ազգերը զայրացան, և վրա հասավ քո բարկությունը, ու ժամանակը՝ մեռելներին դատելու և վարձատրելու քո ծառաներին՝ մարգարեներին, սրբերին ու քո անունից վախեցողներին, փոքրերին ու մեծերին, և կործանելու երկիրն ապականողներին»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 11:18
48 Խաչաձեւ Հղումներ  

Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։


Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. «Օրհներգե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, և դո՛ւք, որ երկնչում եք նրանից, փոքրե՛ր և մեծե՛ր»։


ովքեր գերեվարության են գնալու, պիտի գերեվարվեն, ովքեր սրով են մեռնելու, սրով էլ պիտի սպանվեն, ոմանք ինքնասպան կլինեն։ Այստեղ է սրբերի համբերությունն ու հավատը։


Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի։


Հագեցնելու վայրի բոլոր գազաններին, Որ ցիռերն իրենց ծարավը հագեցնեն։


Եվ չորս կենդանիների կողմից յոթ հրեշտակներին տրվեցին յոթ գավաթներ՝ լի ցասումով Աստծու, որ կենդանի է հավիտյանս հավիտենից։


Եվ երկնքում տեսա մեծ և զարմանահրաշ այլ նշան. յոթ հրեշտակներ, որոնք ունեին վերջին յոթ պատուհասները, քանի որ Աստծու բարկությունը դրանց մեջ էր լրանում։


այդպիսին պիտի խմի Աստծու ցասման գինուց, որ անխառն լցված է նրա բարկության բաժակի մեջ։ Նա պիտի տանջվի, հրով և ծծմբով, Աստծու և Գառան առաջ։


Եվ ինչպես որ մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան,


Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։


Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։


Իրենից երկյուղածներին կերակուր է տալիս։ Հավիտյան հիշեց իր ուխտը,


Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։


Այն ժամանակ նա խոսելու է նրանց հետ Իր բարկությամբ Եվ խռովեցնելու է նրանց իր զայրույթով.


Եվ ում անունը Կյանքի գրքում գրված չգտնվեց, նա գցվեց հրե լճի մեջ։


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


Իսկ գավիթը, որ տաճարից դուրս է, թո՛ղ այն և մի՛ չափիր, քանի որ այն տրվել է հեթանոսներին։ Նրանք քառասուներկու ամիս սուրբ քաղաքը ոտքի կոխան պիտի դարձնեն։


Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։


Ով մեղք է գործում, չարիք է գործում ավելի առաջ թե հետո, որովհետև գիտեմ, թե ամեն բան բարի պիտի լինի նրանց, ովքեր երկյուղ են կրում Աստծուց։


Նրա բերանից ելնում էր սրած սուր, որպեսզի նրանով հարվածի ազգերին։ Եվ նա պիտի իշխի նրանց վրա երկաթե մականով, նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասումնալի բարկության գինու հնձանը։


բայց այն օրը, երբ յոթերորդ հրեշտակն իր փողը հնչեցնի, պիտի իրականանա Աստծու խորհուրդը, որ ավետարանվեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։


և ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա։


որպեսզի ուտեք թագավորների, հզորների և երիվարների ու նրանց վրա նստած հեծյալների, ազատների ու ծառաների, մեծի և փոքրի մարմինները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ