Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։
ԺՈՂՈՎՈՂ 2:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեծամեծ գործերի ձեռնամուխ եղա, ինձ համար ապարանքներ շինեցի ու այգիներ տնկեցի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես մեծ գործեր կատարեցի. ինձ համար տներ կառուցեցի, ինձ համար այգիներ տնկեցի։ |
Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար անուն ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։
Աբեսաղոմը կենդանի եղած ժամանակ իր համար կոթող էր կանգնեցրել։ Նա կոթող էր կանգնեցրել նաև Հաբինում՝ Թագավորների հովտում։ Նա ասում էր, թե ինքը որդի չունի, որ պահի իր հիշատակը։ Եվ նա կոթողը կոչել էր իր անվամբ, ու այն մինչև օրս կոչվում է Աբեսաղոմի ձեռակերտ։
«Դաշինք թող կնքվի իմ ու քո միջև, ինչպես որ եղել է իմ հոր ու քո հոր միջև։ Ահավասիկ քեզ ընծա եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպեսզի քանդես քո և Իսրայելի արքա Բաասայի միջև եղած դաշինքը, և նա հեռանա ինձնից»։
Երբ Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և արքունի տան շինությունը, ինչպես նաև այն բոլոր շինությունները, որ նա կամենում էր կատարել,
Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։
Սողոմոնը, փարավոնի դստերը հանելով Դավթի քաղաքից, բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, քանի որ ասաց. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի արքա Դավթի քաղաքում, որովհետև սուրբ է այն վայրը, որտեղ Տիրոջ տապանակն է մտել»։
Առավոտ կանուխ ելնենք այգիները, տեսնենք, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ նռնենին։ Այնտե՛ղ կտամ քեզ իմ ստինքները։
Իմ սիրելի այգու համար պիտի երգեմ նրա սիրեցյալի երգը. «Մի անկյունում՝ արգավանդ մի տեղում, այգի ուներ իմ սիրելին։