Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Սողոմոնը, փարավոնի դստերը հանելով Դավթի քաղաքից, բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, քանի որ ասաց. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի արքա Դավթի քաղաքում, որովհետև սուրբ է այն վայրը, որտեղ Տիրոջ տապանակն է մտել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Սողոմոնը Դավթի քաղաքից հանեց փարավոնի աղջկան և բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, որովհետև ասում էր. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի թագավոր Դավթի տանը, քանի որ սուրբ են այն տեղերը, ուր որ մտել է Տիրոջ տապանակը»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:11
8 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Սողոմոնի թագավորությունն ամրապնդվեց, նախքան իր տան, Տիրոջ տան ու Երուսաղեմի շուրջանակի պարսպի շինարարության ավարտը նա խնամիություն հաստատեց փարավոնի՝ Եգիպտոսի արքայի հետ, առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը։


Նրա տան մեջ, որտեղ բնակվում էր, նույն ձևով կառուցված կամարակապ մի սրահ կար։ Փարավոնի դստեր համար, որը Սողոմոնի կինն էր, նույն ձևով կամարակապ սրահ պատրաստեց։


Փարավոնի դուստրը, Դավթի քաղաքից դուրս գալով, եկավ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը կառուցեց Մելոնը։


Սրանք՝ թվով երկու հարյուր հիսուն հոգի, Սողոմոն թագավորի գլխավոր իշխաններն էին, որ ղեկավարում էին ժողովրդին։


Այնտեղ պիտի երևամ Իսրայելի որդիներին, ու պիտի հայտնվի իմ սրբությունը փառքով։


Եվ ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին։ Կոշիկներդ հանի՛ր ոտքերիցդ, որովհետև կանգնածդ վայրը սուրբ տեղ է»։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր դեպի Թեման, նայի՛ր Դագովնի կողմը և մարգարեացի՛ր Նագեբ իշխանի անտառի վերաբերյալ։


Երկնքից եկող այս ձայնը լսեցինք հենց մենք, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ