ԺՈՂՈՎՈՂ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստունի աչքերն իր գլխի մեջ են, իսկ անմիտը գնում է խավարի միջով։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորին էլ նույն վախճանն է սպասում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։ |
Խորագետների իմաստությունը հայտնի է նրանց ճանապարհից, իսկ անզգամների անմտությունը՝ մոլորությունից։
որովհետև թե՛ հիմարի և թե՛ իմաստունի համար հավիտենական հիշատակ չկա։ Արդարև, գալիք օրերին մոռացվելու է ամեն բան։ Արդ, ինչպե՞ս կարող է իմաստունը հիմարի պես մեռնել։
Քանզի նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների և թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպես որ մեկի մահն է, նույնպես և մյուսի մահը, և երկուսն էլ նույն շունչն ունեն. էլ ի՞նչ առավելություն ունի մարդն անասունից. ոչ մի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։
Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա է բարություն տալիս ողջ մնացած մարդու սրտին։
Ո՞վ է ճանաչում իմաստուններին, և ո՞վ կարող է այս հարցերի մեկնությունը տալ։ Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին, բայց անամոթի երեսը ատելի է լինում։
Դարձյալ տեսա արեգակի ներքո, որ ասպարեզը մարզիկներինը չէ, ոչ էլ պատերազմը՝ քաջերինը, ոչ էլ հացը՝ իմաստուններինը, ոչ էլ հարստությունը՝ հանճարներինը և ոչ էլ շնորհը՝ գիտուններինը, որովհետև կգա ժամանակ, երբ բոլորին էլ կպատահի նույն դիպվածը։
Արդ, ես ինքս ինձ ասացի. «Իմաստությունը լավ է ուժից, բայց արհամարհված է աղքատի իմաստությունը և չլսված՝ նրա խոսքերը»։
Իսկ ով ատում է իր եղբորը, խավարի մեջ է շրջում և չգիտի, թե ո՛ւր է գնում, որովհետև խավարը կուրացրել է նրա աչքերը։