ԺՈՂՈՎՈՂ 3:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ19 Քանզի նույն դիպվածն է պահված թե՛ մարդու որդիների և թե՛ անասունների համար, նույն պատահարն է լինելու նրանց բոլորի համար։ Ինչպես որ մեկի մահն է, նույնպես և մյուսի մահը, և երկուսն էլ նույն շունչն ունեն. էլ ի՞նչ առավելություն ունի մարդն անասունից. ոչ մի, քանի որ ամեն ինչ ունայնություն է։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ19 Արդարև, մարդկանց որդիների վախճանը և անասունների վախճանը նույնն է։ Ինչպես մեռնում է սա, նույնպես և նա է մեռնում։ Եվ բոլորի շունչը միևնույնն է, և մարդն անասունից ոչ մի առավելություն չունի, որովհետև ամեն բան էլ ունայն է։ Տես գլուխը |