Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 8:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Ո՞վ է ճանաչում իմաստուններին, և ո՞վ կարող է այս հարցերի մեկնությունը տալ։ Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին, բայց անամոթի երեսը ատելի է լինում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Իմաստունի պես ո՞վ կա և ո՞վ է խոսքի մեկնությունն իմացողը. մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը, և նրա երեսի խստությունը փոխվում է։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 8:1
27 Խաչաձեւ Հղումներ  

Նայելով նրան՝ ատյանում բոլոր նստածները տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։


Այդ ազգը դեմքով լպիրշ կլինի, ծերերին չի հարգի և մանուկներին չի խղճա։


Բայց նախ այս բա՛նն իմացեք, որ Սուրբ Գրքի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի,


Բայց Տերն ինձ օգնեց և զորացրեց, որպեսզի իմ միջոցով հաստատվի քարոզչությունը, և բոլոր հեթանոսները լսեն այն։ Եվ ազատվեցի առյուծի բերանից։


Եվ այժմ, Տե՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին և քո ծառաներին ամենայն համարձակությամբ քո խո՛սքը խոսել տուր.


Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։


Խոհուն մարդու դեմքն իմաստուն է, անմիտ մարդու աչքերն աշխարհի ծայրերին են։


Եթե մահաբեր հազար հրեշտակներ էլ լինեն, նրանցից ոչ մեկը նրան չի խոցի, թե որ գիտակցի ու իր սրտով դառնա դեպի Տերը, խոստովանի մարդն իր մեղքերը, ցույց տա իր անմտությունը,


Նաև ինձ համար, որպեսզի ինձ խոսք տրվի՝ բացելու բերանս և համարձակությամբ հայտնելու Ավետարանի խորհուրդը,


և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։


Իմաստունը լավ է հզորից, և հանճարեղը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։


Սրանով մարդ կհասկանա իմաստունների խոսքերը՝ նրանց իմաստուն խոսքերը, նրանց առակները, նրանց այլաբանություններն ու հանելուկները։


Նրանք պատասխանեցին. «Երազ տեսանք, և չկա մեկը, որ մեկնի այն»։ Եվ Հովսեփը նրանց ասաց. «Չէ՞ որ Աստծու օգնությամբ հնարավոր է դրանց մեկնությունը։ Պատմե՛ք ինձ»։


Ահա թե ինչու պետք է հնազանդվել, ոչ միայն բարկության վախից, այլև խղճի հանգստության համար։


Ամբարիշտ մարդը հանդգնությամբ դեմ է ելնում, իսկ արդարը ինքնին գիտի իր ճանապարհը։


Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը ճառագում է։ Մովսեսը քողով ծածկում էր երեսը մինչև խոսելու համար Տիրոջ մոտ մտնելը։


Մարդկանցից պիտի գովվի իմաստունի բերանը, իսկ ծուռ սիրտ ունեցողը պիտի արհամարհվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ