ԺՈՂՈՎՈՂ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավթի որդու՝ Երուսաղեմում Իսրայելի թագավոր Ժողովողի խոսքերը Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երուսաղեմում թագավոր Դավթի որդի Ժողովողի խոսքերը. |
Այդ նպատակով նաև քեզ համար մարգարեներ ես կարգել, որովհետև ցանկանում ես նստել Երուսաղեմում և թագավորել Հուդայի երկրի վրա։ Արդ, գուցե այս բաները պատմեն թագավորին։ Արի՛, այս բաների մասին միասին խորհենք»։
դուք էլ պատի՛վ տվեք նրան նրա շուրթերի պտղից, և թող նրա ամուսինը գովվի դրսում. քանզի մարդու ճանապարհներն իր հայացքի առջև են ընթանում, և նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից։
Ահա այս բոլորը գտա,- ասում է Ժողովողը,- մեկ առ մեկ հաշվելով՝ հասկանալու այդ ամենի պատճառը,
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։
Նա չխնայեց նաև հին աշխարհին, երբ ամբարիշտների աշխարհի վրա ջրհեղեղ բերեց՝ փրկելով միայն ութ հոգու, այդ թվում Նոյին՝ արդարության քարոզչին։