Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։
ԹՎԵՐ 7:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք Տիրոջ առջև մատուցեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ ու տասներկու եզ. մեկական սայլ՝ երկու իշխանի կողմից և մեկական եզ՝ յուրաքանչյուր իշխանի կողմից, որոնք բերեցին խորանի առջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ առաջ բերեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ և տասներկու եզ. մեկական սայլ երկու իշխաններից և մեկական եզ ամեն մեկից. երբ դրանք բերեցին վրանի առջև, |
Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։
Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։ Հովսեփը փարավոն արքայի կարգադրության համաձայն նրանց սայլեր ու ճանապարհի պաշար տվեց։
Տոհմերի իշխանները, որոնք եկան Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը, նվերներ տվեցին Աստծու տանը՝ տաճարի շինության համար։
«Ասա՛ Իսրայելի որդիներին, և նրանցից ընծանե՛ր առեք ինձ համար։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։
Եվ ինչպես որ Տիրոջ տանն Իսրայելի որդիները սաղմոսներով իրենց նվերներն են մատուցում ինձ, այդպես էլ բոլոր ազգերից Երուսաղեմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծա պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրա հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ,- ասում է Տերը։-