Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 7:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Տիրոջ առաջ բերեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ և տասներկու եզ. մեկական սայլ երկու իշխաններից և մեկական եզ ամեն մեկից. երբ դրանք բերեցին վրանի առջև,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Նրանք Տիրոջ առջև մատուցեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ ու տասներկու եզ. մեկական սայլ՝ երկու իշխանի կողմից և մեկական եզ՝ յուրաքանչյուր իշխանի կողմից, որոնք բերեցին խորանի առջև։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 7:3
7 Խաչաձեւ Հղումներ  

Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։


Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։


Եվ տոհմապետներից ոմանք, երբ Երուսաղեմում եղող Տիրոջ տունը գնացին, կամավոր ընծաներ տվեցին Աստծու տանը՝ այն իր տեղում վերականգնելու համար։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ, որ ընծա բերեն ինձ։ Ամեն մարդուց, ում սիրտը հոժար է, վերցրե՛ք իմ ընծան։


Նրանք բոլոր ազգերից ձիերով և կառքերով, գահավորակներով, ջորիներով և ուղտի ձագերով պիտի բերեն ձեր բոլոր եղբայրներին՝ իբրև ընծա Տիրոջ համար, պիտի բերեն իմ սուրբ լեռը՝ Երուսաղեմ,- ասում է Տերը,- ինչպես որ Իսրայելի որդիները մաքուր ամանով ընծա են բերում Տիրոջ տունը։


Ահա ես ձեզ պիտի ճզմեմ, ինչպես որ ճզմում է խրձերով լի սայլը։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ