Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 45:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դու այսպիսի կարգադրություն կանես. “Եգիպտացիների երկրից վերցրե՛ք սայլեր ձեր մանուկների և կանանց համար և ձեր հորը վերցնելով՝ բերե՛ք այստեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Դու այսպիսի հրաման ունես. “Այսպե՛ս արեք. Եգիպտոսի երկրից կառքե՛ր առեք ձեր երեխաների և ձեր կանանց համար, վերցրե՛ք ձեր հորն ու եկե՛ք։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 45:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ ափսոսացեք այն ամենի համար, որ պիտի թողնեք այնտեղ, որովհետև եգիպտացիների երկրի բարիքները ձերն են լինելու”»։


Այդպես էլ արեցին Իսրայելի որդիները։ Հովսեփը փարավոն արքայի կարգադրության համաձայն նրանց սայլեր ու ճանապարհի պաշար տվեց։


Նրանք իրենց հորը հաղորդեցին այն ամենը, ինչ ասել էր Հովսեփը։ Եվ երբ տեսավ այն սայլերը, որ Հովսեփն էր ուղարկել՝ իրեն տանելու համար, Հակոբի՝ նրանց հոր հոգին վերակենդանացավ։


Եվ Հակոբը Երդման ջրհորից մեկնեց։ Իսրայելի որդիներն իրենց հորը՝ Հակոբին, իրենց կահ-կարասին ու կանանց տեղավորեցին այն սայլերի վրա, որ ուղարկել էր Հովսեփը՝ նրան բերելու համար։


«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։


Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։


Նրանք Տիրոջ առջև մատուցեցին իրենց ընծաները՝ վեց ծածկված սայլ ու տասներկու եզ. մեկական սայլ՝ երկու իշխանի կողմից և մեկական եզ՝ յուրաքանչյուր իշխանի կողմից, որոնք բերեցին խորանի առջև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ