Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 2:68 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

68 Տոհմերի իշխանները, որոնք եկան Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը, նվերներ տվեցին Աստծու տանը՝ տաճարի շինության համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

68 Եվ տոհմապետներից ոմանք, երբ Երուսաղեմում եղող Տիրոջ տունը գնացին, կամավոր ընծաներ տվեցին Աստծու տանը՝ այն իր տեղում վերականգնելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 2:68
20 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ հրեշտակն ասաց Գադ մարգարեին. «Ասա՛ Դավթին, որ ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի հեբուսացի Ոռնայի կալում»։


Դավիթն ասաց. «Այս է Տիրոջ՝ Աստծու տունը, և այս է ողջակեզների զոհասեղանը Իսրայելի համար»։


Սողոմոնը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Ոռնա Հեբուսացու կալում։


ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը՝ վեց հազար յոթ հարյուր քսան։


Տվեցին ինչքան որ կարողացան. գործավորության գանձանակին տվեցին վաթսունմեկ հազար ոսկե դիդրախմի և հարյուր քահանայական պատմուճան։


Նրանք զոհասեղանը պատրաստեցին իր նախկին տեղում, թեև անհանգստանում էին երկրի ազգերից։ Դրա վրա ողջակեզներ մատուցեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, մեկը՝ առավոտյան, իսկ մյուսը՝ երեկոյան։


Որովհետև ստրուկ եղանք, բայց մեր ստրկության ժամանակ չլքեցիր մեզ, Տե՛ր, Աստված մեր, և պարսից թագավորի առաջ քո ողորմությունն իջավ մեզ վրա՝ մեզ կենդանություն տալու, որպեսզի կանգնեցնենք մեր Աստծու տունը, վերականգնենք և շինենք այս անապատը, ցանկապատ և ամուր պարիսպ գցենք Հուդայի և Երուսաղեմի համար։


Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։


«Ասա՛ Իսրայելի որդիներին, և նրանցից ընծանե՛ր առեք ինձ համար։ Ընդունե՛ք բոլոր նրանցից, ովքեր սիրով են մատուցում։


և ամեն մեկը բերեց իր սրտից բխածը։ Նրանք Տիրոջն էին նվիրաբերում այն ամենը, ինչ անհրաժեշտ էր Վկայության խորանի, նրա պարագաների և սրբազան զգեստների համար։


Եվ բոլոր տղամարդիկ ու կանայք հոժարակամ գալիս էին՝ կատարելու այն բոլոր գործերը, որ Տերը պատվիրել էր անել Մովսեսի միջոցով։ Իսրայելի որդիները նվերներ էին մատուցում Տիրոջը։


Նրանք Մովսեսից ստացան այն բոլոր նվերները, որ Իսրայելի որդիները բերել էին սրբարանի գործերի համար։ Իրենք նույնպես ամեն առավոտ ընդունում էին նվիրատուների բերած նվերները։


Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։


Արդարև, վկայում եմ, որ հոժար կամքով տվեցին իրենց կարողության չափով և նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելի։


Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ