ԹՎԵՐ 34:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեզ պիտի բաժանեն երկիրը՝ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեր միջև պիտի բաժանեն երկիրը որպես ժառանգություն. Եղիազար քահանա և Նավեի որդի Հեսու։ |
Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։
Եվ Մովսեսը, անսալով Տիրոջ խոսքին, ուղարկեց նրանց Փառանի անապատից։ Նրանք բոլորն էլ Իսրայելի որդիների գլխավորներն էին։
այլ քո սպասավորը՝ Նավեի որդի Հեսուն կմտնի այնտեղ։ Նրան զորացրո՛ւ, որովհետև նա է այդ երկիրը հանձնելու Իսրայելին։
Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում Իսրայելի որդիներին ժառանգություն տվեցին Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետական իշխանները։
Վիճակով ժառանգությունը տվեցին այն ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, ինչպես որ պատվիրել էր Տերը Հեսուի [𝕸 Մովսեսի] միջոցով,
Սրանք են այն հողաբաժինները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի ցեղերի նահապետները Սելովում՝ Տիրոջ առաջ, Վկայության խորանի դռանը, վիճակով բաժանեցին։ Եվ գնացին աչքի անցկացնելու երկիրը։