Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 19:51 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

51 Սրանք են այն հողաբաժինները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի ցեղերի նահապետները Սելովում՝ Տիրոջ առաջ, Վկայության խորանի դռանը, վիճակով բաժանեցին։ Եվ գնացին աչքի անցկացնելու երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

51 Սրանք են այն ժառանգությունները, որ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, ժողովի վրանի դռան մոտ վիճակով բաժանեցին և վերջացրին երկրի բաժանումը։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 19:51
18 Խաչաձեւ Հղումներ  

Սելովում Հեսուն Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց իսրայելացիներին՝ ըստ իրենց բաժինների։


Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում Իսրայելի որդիներին ժառանգություն տվեցին Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի որդիների ցեղերի նահապետական իշխանները։


Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։


Ինչպես որ նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, որպեսզի հավիտենական կյանք տա բոլոր նրանց, որոնց դու նրան տվեցիր։


Այդժամ Թագավորը կասի նրանց, որ իր աջ կողմում են. “Եկե՛ք, իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը,


Հիսուսը նրանց ասաց. «Իմ բաժակը խմելու եք, և այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, մկրտվելու եք, բայց իմ աջ ու ձախ կողմերում նստեցնել ես չեմ տալու, այլ դա նրանց համար է, որոնց տրված է իմ Հորից»։


Այդ մարդը տարեցտարի ելնում էր իր Արիմաթեմ քաղաքից, գնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ Այնտեղ Տիրոջ քահանաներն էին Հեղին և նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը։


Երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս, ելե՛ք այգիներից և թող ամեն այր մի կին առևանգի Սելովի աղջիկներից, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։


Եվ ասացին. «Ամեն տարի Տիրոջ տոն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսում, Բեթելից Սյուքեմ տանող ճանապարհի արևելյան կողմում, Լիբանանից հարավ՝ Ելեբոնայում է գտնվում»։


Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա սերնդից, մինչև որ գա նա, ում պատկանում են հանդերձյալները, ում սպասում են ժողովուրդները։


Իսկ Քանանի երկրում յոթ ազգեր խորտակելով՝ նրանց հողն իբրև ժառանգություն տվեց նրանց շուրջ չորս հարյուր հիսուն տարի։


Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ