Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 այլ քո սպասավորը՝ Նավեի որդի Հեսուն կմտնի այնտեղ։ Նրան զորացրո՛ւ, որովհետև նա է այդ երկիրը հանձնելու Իսրայելին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Նավեի որդի Հեսուն՝ քո առաջ կանգնողը, նա՛ կմտնի այնտեղ. զորացրո՛ւ նրան, որովհետև նա՛ պիտի այդ երկիրը ժառանգել տա Իսրայելին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:38
20 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսն ու նրա գործակից Հեսուն բարձրացան Աստծու լեռը։


Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։


Իր գործի մեջ զգույշ և փութկոտ մարդուն պետք է թագավորների առջև կանգնեցնել և ոչ թե անպիտան մարդկանց։


Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։


Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Տերն ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը։ Մովսեսը Նավեի որդի Ավսեին վերանվանեց Հեսու։


Եփրեմի ցեղինը՝ Նավեի որդի Ավսեն,


Չեք մտնի այն երկիրը, որի վրա բարձրացնելով իմ ձեռքը՝ երդվեցի՝ “Ձեզ կբնակեցնեմ այնտեղ”, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։


Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկվեցին միայն Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը։


քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։


«Սրանք են այն մարդկանց անունները, որոնք ձեզ պիտի բաժանեն երկիրը՝ Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն,


Քո պատվերները տո՛ւր Հեսուին, զորացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետև նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, և նա է ժառանգեցնելու նրանց այն երկիրը, որ տեսար”։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։


Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։


Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.


Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և Հեսուն այն որպես ժառանգություն բաժիններով տվեց Իսրայելին, ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը դադարեց պատերազմելուց։


Սավուղը Հեսսեին լուր ուղարկեց՝ ասելով. «Դավիթը թող ինձ մոտ մնա, քանի որ իմ առաջ շնորհ գտավ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ