ԹՎԵՐ 30:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսն Իսրայելի որդիների իշխաններին ասաց. «Ահա թե ի՛նչ է հրամայել Տերը. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Եթե մի մարդ Տիրոջը ուխտ անի կամ երդումով մի պարտավորություն ստանձնի, ապա նա իր խոսքը չպետք է դրժի. իր բերանից դուրս եկածի պես պիտի անի։ |
Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։
Նա, ով խոստանա չար կամ բարի գործ կատարել և այդ խոստումը հաստատի երդմամբ, և հետո անդրադառնա, որ սխալ է, թեկուզ և չանի, միևնույն է, երկու դեպքում էլ մեղանչել է։
Իսրայելը Տիրոջը ուխտեց՝ ասելով. «Եթե իմ ձեռքը հանձնես այդ ժողովրդին, նրան ու նրա քաղաքները կկործանենք»։
Արդ, դուք քաղաքնե՛ր շինեք ձեր ընտանիքների համար և տեղեր՝ ձեր անասունների համար, և ինչ որ դուրս է եկել ձեր բերանից, կատարե՛ք»։
Վա՜յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք. «Ով երդվում է տաճարով, կարևոր չէ, բայց ով երդվում է ոսկու վրա, որ տաճարում է, պարտավոր է կատարել»։
Նաև՝ «Ով երդվում է զոհասեղանի վրա, կարևոր չէ, բայց ով երդվում է զոհի վրա, որ զոհասեղանին է, պարտավոր է կատարել»։
Երբ լուսացավ, հրեաներից ոմանք, ժողով անելով, երդվեցին, որ մինչև Պողոսին չսպանեն, ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն։
Նրանք մոտեցան քահանայապետներին և ծերերին ու ասացին. «Սուրբ երդում արեցինք ոչինչ չուտելու, մինչև Պողոսին չսպանենք։
Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից ավելի քան քառասուն մարդ դարան են մտել և երդվել են, որ ո՛չ ուտեն և ո՛չ էլ խմեն, մինչև չսպանեն Պողոսին։ Այժմ պատրաստ՝ քո հրամանին են սպասում»։
Բայց ես Աստծուն եմ վկա կանչում իմ անձին, որ ձեզ խնայելու համար այլևս չեկա Կորնթոս։ Ոչ թե իշխում ենք ձեր հավատի վրա, այլ գործակից ենք ձեր ուրախությանը, քանի որ հավատի մեջ հաստատուն եք։
Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա իշխան և առաջնորդ կարգեց։ Հեփթայեն Տիրոջ առաջ Մասեփայում կրկնեց իր այս բոլոր խոսքերը։
Երբ լրացավ երկու ամիսը, վերադարձավ իր հոր մոտ, և հայրը կատարեց իր արած ուխտը. աղջիկը տղամարդ չէր ճանաչել։ Եվ Իսրայելի մեջ սովորություն դարձավ ողբալ Հեփթայեի աղջկան.