Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը՝ ըստ գրվածի և ամեն օր ողջակեզ մատուցեցին այն թվով, որքան պատվիրված էր իրենց։
ԹՎԵՐ 29:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ չհաշված յուրաքանչյուր ամսվա առաջին օրը սահմանված ողջակեզը, դրա անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ իբրև անուշահոտություն Տիրոջը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։ |
Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը՝ ըստ գրվածի և ամեն օր ողջակեզ մատուցեցին այն թվով, որքան պատվիրված էր իրենց։
Մնացած նաշիհը պիտի ճաշակեն Ահարոնն ու նրա որդիները։ Այս բաղարջը պիտի ուտվի սուրբ վայրում՝ Վկայության խորանի բակում։
և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։
Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք երկու զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։
Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան՝ ըստ սահմանված կարգի։
Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող անարյուն զոհերն ու հեղման ընծաները թող լինեն նրանց քանակին համապատասխան։
Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,
Եթե ձեր երկիր որևէ օտարական գա և Տիրոջ զատիկը կատարի, ապա այն թող կատարի ըստ զատկի օրենքի և ծեսի։ Մի օրենք թող լինի թե՛ եկվորի և թե՛ բնիկի համար”»։