Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եթե ձեր երկիր որևէ օտարական գա և Տիրոջ զատիկը կատարի, ապա այն թող կատարի ըստ զատկի օրենքի և ծեսի։ Մի օրենք թող լինի թե՛ եկվորի և թե՛ բնիկի համար”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եթե մի օտարական պանդխտանա ձեր մեջ և ուզենա կատարել Տիրոջ զատիկը, ապա այն թող կատարի զատկի կանոնների և կարգադրությունների համաձայն. մե՛կ կանոն պետք է ունենաք թե՛ օտարականի և թե՛ տեղացու համար”»։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 9:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Իսրայելի որդիները՝ բոլոր նրանք, որ զատվել էին երկրի ժողովուրդների պղծությունից և եկել էին փնտրելու Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, կերան զատիկը։


Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Սա է զատկի կարգը. ոչ մի օտարական չպիտի ուտի դրանից։


Իսրայելի ողջ ժողովուրդը պետք է կատարի դա։


Ձեր այգին ճռաքաղ մի՛ արեք, և ոչ էլ այգեկութից հետո ձեր այգում մնացած խաղողի ողկույզները հավաքեք։ Դրանք թող մնան տնանկին ու պանդուխտին։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։


Այլազգի մարդուց ոչ մի նմանօրինակ կենդանի չառնեք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետև դրանք խեղված ու արատավոր են։ Նման կենդանիներ չընդունեք”»։


Միևնույն օրենքը թող կիրառվի և՛ օտարականի, և՛ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Հռչակումից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից, և նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։


Միևնույն օրենքը պետք է գործի և՛ ձեզ համար, և՛ ձեզ հետ բնակվող եկվորի համար։ Դա հավիտենական օրենք պետք է լինի ձեր սերունդների համար։ Ինչպիսին դուք եք, այդպիսին էլ պետք է լինի եկվորը Տիրոջ առջև։


Միևնույն օրենքը պետք է գործի, միևնույն իրավունքը պիտի ունենաք և՛ դուք, և՛ ձեր մեջ բնակվող եկվորը”»։


որպեսզի չխախտեք Տիրոջ՝ ձեր Աստծու ուխտը, որ Տերը՝ ձեր Աստվածը, ուխտեց ձեզ այսօր, և արժանանաք նրա նզովքներին,


երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնվող եկվորները, հավաքված կլինեն, որպեսզի լսեն ու սովորեն երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց և սովորեն կատարել այս օրենքի բոլոր պատգամները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ