Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԹՎԵՐ 29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Փող հնչեցնելու օրը
( Ղևտ. 23.23-25 )

1 «Յոթերորդ ամսին՝ ամսվա առաջին օրը, սուրբ ժողով կլինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի գործ չանեք. փող հնչեցնելու օր լինի ձեզ համար։

2 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։

3 Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մի զվարակի համար յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր.

4 և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

5 Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք այծերից մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ.

6 բացի ամսամուտի ողջակեզից և դրա հետ հացի ընծայից, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու իրենց հեղելու ընծաներից՝ ըստ իրենց կանոնի։ Կմատուցեք իբրև անուշահոտ զոհաբերություններ Տիրոջ համար։


Քավության օրվա ընծաները
( Ղևտ. 23.26-32 )

7 Այդ յոթերորդ ամսվա տասներորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ձեր անձերը կխոնարհեցնեք և ոչ մի գործ չանեք։

8 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։ Դրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։

9 Դրանց հետ, իբրև հացի ընծա, կմատուցեք մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

10 և յոթ գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

11 Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհաբերություն, բացի մեղքի քավության զոհերից, մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։


Տաղավարահարաց տոնի ընծաները
( Ղևտ. 23.33-44 )

12 Նույն այդ յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք և յոթ օր տոն կկատարեք Տիրոջ համար։

13 Իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար կմատուցեք տասներեք զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս գառ. դրանք անարատ պետք է լինեն։

14 Դրանց հետ, որպես հացի ընծա, կմատուցեք տասներեք զվարակներից ամեն մեկ զվարակի համար յուղով հունցված երեք տասներորդ ընտիր ալյուր, երկու խոյերից ամեն մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.

15 և տասնչորս գառներից ամեն մի գառան համար՝ մեկ տասներորդ։

16 Կմատուցեք նաև այծերից մի նոխազ՝ իբրև մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

17 Երկրորդ օրը՝ տասներկու զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

18 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

19 Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

20 Երրորդ օրը՝ տասնմեկ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

21 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

22 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

23 Չորրորդ օրը՝ տասը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

24 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

25 Այծերից մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

26 Հինգերորդ օրը՝ ինը զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

27 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

28 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

29 Վեցերորդ օրը՝ ութ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

30 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

31 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծաներից։

32 Յոթերորդ օրը՝ յոթ զվարակ, երկու խոյ և մեկ տարեկան տասնչորս անարատ գառ։

33 Զվարակների, խոյերի և գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

34 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

35 Ութերորդ օրը տոնախմբություն թող լինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։

36 Տիրոջ համար, իբրև ողջակեզ և անուշահոտ զոհաբերություն, կմատուցեք մեկ զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ անարատ գառ։

37 Զվարակների, խոյերի ու գառների հետ մատուցվող հացի ընծան և հեղելու ընծաները, ըստ սահմանված կարգի, նրանց թվի համեմատ թող լինեն։

38 Մեկ նոխազ էլ կմատուցեք որպես մեղքի զոհ, բացի մշտնջենավոր ողջակեզից և դրա հետ հացի ընծայից ու հեղելու ընծայից։

39 Սրանք Տիրոջը կմատուցեք ձեր տոներին, բացի ձեր ուխտերի և ձեր կամավոր ընծաների ողջակեզներից, հացի ընծաներից, հեղելու ընծաներից և խաղաղության զոհերից»։

40 Մովսեսն Իսրայելի որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ