Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 15:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 և եթե ժողովուրդը չիմանալով սխալմամբ հանցանք գործի, ապա ժողովուրդը, որպես անուշահոտ ողջակեզ, մի զվարակ թող մատուցի և նրա հացի ընծան ու թափելու ընծան, ինչպես որ օրենքն է, և այծերից մի նոխազ՝ որպես մեղքի զոհ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 15:24
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք Տիրոջ տան նավակատիքին զոհ մատուցեցին հարյուր զվարակ, երկու հարյուր խոյ, չորս հարյուր գառ, ինչպես նաև ողջ Իսրայելի մեղքերի համար, Իսրայելի ցեղերի թվին համապատասխան՝ տասներկու ուլ։


Այն ժամանակ պանդխտության որդիները, որ վերադարձել էին գերությունից, Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, ողջակեզներ մատուցեցին. տասներկու զվարակ՝ ողջ Իսրայելի համար, իննսունվեց խոյ, յոթանասունյոթ գառ և տասներկու այծ՝ մեղքերի համար։ Այս բոլորը ողջակեզ մատուցեցին Տիրոջը՝ Աստծուն։


Առաջին բերքի հացի հետ մատուցե՛ք մեկ նոխազ այծերից՝ իբրև մեղքի զոհ, և մեկ տարեկան երկու գառ՝ փրկության համար։


«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ ու ասա՛. “Եթե մեկն ակամա մեղանչի Տիրոջ առջև, անի բաներ, որոնք դեմ են Տիրոջ պատվիրանին,


Իսկ եթե մեղանչի իշխանը՝ անելով մի բան, որ չեն թույլատրում Տիրոջ՝ Աստծու պատվիրանները, և այդպիսով մեղանչի ակամա,


և իրեն հայտնի դառնա այն մեղքը, որ գործել է, ապա թող ընծա մատուցի այծերից արու և արատ չունեցող մի նոխազ։


«Այն անձը, որ կվրիպի ու Տիրոջ սրբությունների հանդեպ ակամա կմեղանչի, իր հանցանքի համար թող Տիրոջը ոչխարների հոտից հիսուն արծաթ սիկղ արժողությամբ, ըստ սրբարանի սիկղաչափի, արատ չունեցող մի խոյ մատուցի,


իր հանցանքի թողության համար իր հոտից նա քահանային թող բերի մեկ արծաթ արժողությամբ արատ չունեցող մի խոյ, որով քահանան թող քավի անգիտակցաբար գործած նրա մեղքը, և թողություն տա նրան,


ինչպես որ Տերը Մովսեսի միջոցով հրամայել էր ձեզ և այն օրից հավիտյանս պատվիրել ձեզ և ձեր սերունդներին,


Եվ թող ներվի Իսրայելի որդիների ողջ հավաքին, ինչպես նաև ձեզ մոտ հաստատված եկվորին, որովհետև ողջ ժողովուրդն է ակամա հանցանք գործել։


Ամեն օրվա ողջակեզից ու դրա հեղման ընծայից բացի, մեղքերի քավության համար Տիրոջը պետք է մատուցվի այծերից մեկ նոխազ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ