Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզները, ըստ նշված քանակի ու իրենց տրված հրամանի՝ մշտապես լինելով Տիրոջ առջև։
ԹՎԵՐ 28:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. |
Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզները, ըստ նշված քանակի ու իրենց տրված հրամանի՝ մշտապես լինելով Տիրոջ առջև։
Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։
Հովիդայե քահանան Տիրոջ տան գործը հանձնեց քահանաներին ու ղևտացիներին, վերականգնեց քահանաների ու ղևտացիների մշտական սպասավորությունը, որ Դավիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարվելու համար, Տիրոջը ողջակեզներ մատուցեց, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքների մեջ՝ ուրախությամբ ու երգերով, ըստ Դավթի սահմանած կարգի։
Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց առավոտյան և երեկոյան ողջակեզների, շաբաթ օրերի, ամսամուտների և Տիրոջ օրենքում նշված տոների ողջակեզների համար։
որի վրա, ամենօրյա կարգի համաձայն, ըստ Մովսեսի պատվիրանների, ողջակեզ պիտի մատուցվեր շաբաթ օրերին, ամսվա սկզբին ու տարեկան երեք տոներին՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։
Տիրոջը՝ երկնքի Աստծուն ողջակեզ մատուցելու համար անխափան կերպով ցուլ, խոյ, գառ, ցորեն, աղ, գինի և ձեթ թող տրվի նրանց օրըստօրե՝ ըստ Երուսաղեմում եղող քահանաների պահանջի, ինչ որ խնդրեն։
Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրերը ևս անընդունելի են ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը,
Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։
Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։
Տոներին ու հանդիսավոր հավաքույթներին եփված մաննա կլինի զվարակի հետ, մաննա՝ խոյի ու գառների հետ, ինչպես ինքը կկամենար տալ. մեկ քսեստ յուղ էլ՝ հացի հետ։
Դրանից հետո մատուցեցին ժողովրդի ընծաները։ Վերցրեց ժողովրդի մեղքերի քավության նոխազը և այն մորթեց նախորդի նման։
«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և նրանց ասա՛. “Հետամո՛ւտ եղեք, որ իմ տոներին մատուցեք իմ պատարագները, իմ ընծաներն ու իմ զոհերը՝ որպես անուշահոտություն”։
Ուստի ոչ ոք ձեզ թող չդատապարտի ուտելու կամ խմելու, տոնական օրերի, նորալուսնի կամ շաբաթի հարցում,