Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶՐԱՍ 6:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Տիրոջը՝ երկնքի Աստծուն ողջակեզ մատուցելու համար անխափան կերպով ցուլ, խոյ, գառ, ցորեն, աղ, գինի և ձեթ թող տրվի նրանց օրըստօրե՝ ըստ Երուսաղեմում եղող քահանաների պահանջի, ինչ որ խնդրեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ ինչ որ պետք է՝ թե՛ արջառներ, թե՛ խոյեր և թե՛ գառներ ողջակեզի համար երկնքի Աստծուն, նաև ցորեն, աղ, գինի և յուղ, ինչպես որ կասեն Երուսաղեմում եղող քահանաները, թող ամեն օր անպակաս տրվի նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵԶՐԱՍ 6:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Ոմանց էլ հանձնված էր սրբազան կահկարասու, նաշիհի, գինու, յուղի, կնդրուկի և այլ խնկերի հսկողությունը։


Եվ թող անուշահոտ պատարագ մատուցեն Տիրոջը՝ երկնքի Աստծուն և աղոթեն թագավորի ու նրա որդիների կյանքի համար։


Ես հրամայում եմ, որ ոչ ոք չարգելի Իսրայելի ծերերին՝ Տիրոջ՝ իրենց Աստծու տունը շինելու, այլև իմ թագավորության հարստությունից՝ գետի այն կողմերից հավաքված հարկերից, թող ամենայն ուշադրությամբ տրվեն այդ մարդկանց ծախսերը, որպեսզի գործը չխափանվի։


Թագավորները քո խնամակալներն են դառնալու, իսկ նրանց կանայք՝ քո ծծմայրերը, երկրի երեսին քեզ են երկրպագելու և լիզելու քո ոտքերի փոշին. պիտի գիտակցես, որ ես եմ Տերը, ու ինձ ապավինողները չպիտի ամաչեն։


Եթե Տիրոջը մատուցվող ողջակեզի ընծան ոչխարների ցեղից է՝ գառ կամ ուլ, թող մատուցի արու և առանց արատի, իր ձեռքը թող դնի նրա գլխին,


Մովսեսն ասաց Ահարոնին. «Քեզ համար նախրից ընտրի՛ր մի զվարակ՝ մեղքերի քավության համար, ու մի խոյ՝ ողջակեզի համար, երկուսն էլ առանց արատի, և դրանք մատուցի՛ր Տիրոջ առջև։


որովհետև ամեն ինչ կրակով պիտի աղվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ