Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 27:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

որովհետև Սին անապատում ոտնակոխ արեցիք իմ պատգամները, երբ ժողովուրդը հակառակվեց ինձ, և դուք նրա ներկայությամբ չփառաբանեցիք ինձ, երբ ջուր հանեցիք»։ Խոսքը վերաբերում էր Սին անապատի Հակառակության ջրին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որովհետև դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Սին անապատում, երբ ժողովուրդը հակաճառեց ինձ, և նրանց առաջ դուք ինձ չսրբացրիք այն ջրի մոտ» (դա Կադեսի Մերիբայի ջուրն է Սին անապատում)։

Տես գլուխը



ԹՎԵՐ 27:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։


Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։


Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։


«Ահարոնը թող միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, որովհետև դուք ինձ բարկացրիք Հակառակության ջրի մոտ։


Ինչո՞ւ հանեցիք մեզ եգիպտացիների երկրից, որ գանք հասնենք այս չար տեղը, որտեղ ո՛չ սերմ կլինի ցանել, ո՛չ թզենի կա, ո՛չ խաղողի այգիներ, ո՛չ նռնենիներ և ո՛չ էլ խմելու ջուր»։


Մովսեսն ասաց Տիրոջը.


Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Եվ Տերը, ձեր պատճառով բարկանալով ինձ վրա, ասաց. “Դու էլ չես մտնի այնտեղ,


Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում և չեմ անցնում Հորդանանը։ Սակայն դուք պիտի անցնեք ու ժառանգեք այդ բարեբեր երկիրը։