Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։
Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։
Քո պատվերները տո՛ւր Հեսուին, զորացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետև նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, և նա է ժառանգեցնելու նրանց այն երկիրը, որ տեսար”։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս է այն երկիրը, որ երդվելով Աբրահամին, Իսահակին ու Հակոբին՝ ասել եմ. “Քո հետնորդներին եմ տալու դա”։ Այս երկիրը ցույց եմ տալիս քեզ, բայց դու այնտեղ չես մտնելու»։
Տերը ձեր ասած խոսքերի համար բարկացավ ինձ վրա և երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը և չեմ մտնի այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ իբրև ժառանգություն։