Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 20:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 «Ահարոնը թող միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, որովհետև դուք ինձ բարկացրիք Հակառակության ջրի մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 «Ահարոնը վախճանվելով պիտի միանա իր ժողովրդին, որովհետև նա չի մտնելու այն երկիրը, որ ես տվել եմ Իսրայելի որդիներին, քանի որ դուք ապստամբեցիք իմ հրամանի դեմ Մերիբայի ջրի մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 20:24
18 Խաչաձեւ Հղումներ  

Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։


Եվ վախճանվի՛ր այն լեռան վրա, որ պիտի ելնես, ու միացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ Հովր լեռան վրա մեռավ քո եղբայր Ահարոնն ու միացավ իր ժողովրդին։


Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։


«Իսրայելի որդիների վրեժն ա՛ռ մադիանացիներից և դրանից հետո միացի՛ր քո նախնիներին»։


Կտեսնես այն, և դու նույնպես կմիանաս քո նախնիներին, ինչպես քո եղբայր Ահարոնը միացավ Հովր լեռան վրա,


Վախճանվեց նաև այդ ամբողջ սերունդը։ Դրանից հետո եկավ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի մեջ։


Գեթսոնի որդիներն իրենց ողջ ծառայության մեջ, թե ինչ են կրելու և ինչ աշխատանք են անելու, թող հետևեն Ահարոնի ու նրա որդիների ցուցմունքներին. նրանց հաշվառե՛ք անուն առ անուն և ճշտե՛ք յուրաքանչյուրի կրելիքը։


Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։


Եվ պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ միանալու իմ ժողովրդին։ Ինձ թաղե՛ք իմ նախնիների մոտ՝ այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է,


Իսահակը տկարանալով մեռավ խոր ծերության մեջ և միացավ իր նախնիներին։ Նրան թաղեցին իր որդիները՝ Եսավն ու Հակոբը։


Իսմայելն ապրեց հարյուր երեսունյոթ տարի։ Նա տկարանալով մեռավ և միացավ իր նախնիներին։


Բայց դու խաղաղ հոգով կգնաս քո նախնիների մոտ՝ խոր ծերության հասնելով։


Եվ այդ վայրը կոչեց Փորձություն [𝕸 Մասսա] ու Բամբասանք [𝕸 Մերիվա]՝ Իսրայելի որդիների բամբասանքի և Տիրոջը փորձելու և ասելու համար, թե՝ «Տերը մեր մե՞ջ է, թե՞ ոչ»։


Ինչո՞ւ հանեցիք մեզ եգիպտացիների երկրից, որ գանք հասնենք այս չար տեղը, որտեղ ո՛չ սերմ կլինի ցանել, ո՛չ թզենի կա, ո՛չ խաղողի այգիներ, ո՛չ նռնենիներ և ո՛չ էլ խմելու ջուր»։


Ահարոնի վրայից հանի՛ր նրա պատմուճանը և այն հագցրո՛ւ նրա որդի Եղիազարին, և Ահարոնն այնտեղ թող մեռնի ու միանա իր նախնիներին»։


Ղևիի մասին ասաց. «Ղևիին տվե՛ք նրա Հայտնությունը, և նրա Ճշմարտությունը, այն անարատ մարդուն, որին փորձեցին Փորձությունում [𝕸 Մասսա] ու Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա բամբասեցին նրան,


և ասաց. «Գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որովհետև ձեր ահն ընկել է մեզ վրա, և ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ