ԹՎԵՐ 26:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն Կորխի որդիները չմեռան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն Կորխի որդիները չմեռան։ |
Կորխի որդի Աբիսափի որդի Կովրեի որդի Սաղովմն ու նրա հայրական տան եղբայրները՝ կորխացիները ևս սպասավորության գործի վրա էին՝ կատարելով վրանի պահպանությունը. նրանք և իրենց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։
Սաղմոս Դավթի Դատի՛ր ինձ, Աստվա՛ծ, Եվ իմ դատաստանի մեջ ինձ արդարացրո՛ւ։ Փրկի՛ր ինձ նենգավոր և մեղավոր մարդուց Եվ անսուրբ ազգից։
Նրանք հեռացան Կորխի վրանի շրջակայքից, իսկ Դաթանն ու Աբիրոնը, նրանց կանայք ու երեխաներն իրենց իրերով դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների դռանը։
երկիրը բացվեց և կուլ տվեց նրանց ու նրանց տները, Կորխին հարած մարդկանց ու նրանց անասուններին։
Նրանք իրենց ունեցվածքով ողջ-ողջ իջան դժոխք, երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովրդի միջից։
և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։
Շմավոնի որդիները և նրանց գնդերը՝ Համուելը և Համուելի գունդը, Համինը և Համինի գունդը, Հաքինը և Հաքինի գունդը,
Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։
Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, ոչ էլ որդիները պետք է մեռնեն հայրերի փոխարեն։ Ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար։