Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
ԹՎԵՐ 24:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պիտի ժառանգի Եդովմը, որ պատկանում է իր թշնամի Եսավին։ Եվ դա Իսրայելն անելու է զորությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաև Եդովմը իր կալվածքը կլինի, Նաև Սեիրը իր թշնամիների կալվածքը կլինի։ Իսրայելն իր քաջությունը ցույց կտա, |
Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։
Հակոբը, նրանց տեսնելով, ասաց. «Այս բանակը Աստծունն է», և այդ վայրի անունը դրեց Բանակատեղիներ [𝕸 Մախանայմ]։
Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Եվ Տերը մի թշնամի հարուցեց Սողոմոնի դեմ՝ եդովմացիների թագավորական սերնդից եդովմացի Ադերին։
Երբ Դավիթը կոտորում էր Եդովմը, զորագլուխ Հովաբը գնացել էր սպանվածներին թաղելու և կոտորելու Եդովմի բոլոր արուներին։
Սուրն իմ, որ արբեցել է երկնքում, այժմ իջնելու է եդովմացիների վրա և կորստյան դատապարտված ժողովրդի վրա՝ դատաստանի համար։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է Եդովմից. նրա հագուստների կարմիրը Բոսորայից է, նա գեղեցիկ պատմուճանով է և հուժկու զորությամբ։ Ես խոսում եմ արդարության և փրկության իրավունքի մասին։
«Այն օրը կկանգնեցնեմ Դավթի ընկած խորանն ու կվերականգնեմ նրա ավերակները, նրա հիմնահատակ ավերվածները վերստին կկանգնեցնեմ և կվերաշինեմ այն, ինչպես հին օրերին,
որպեսզի փնտրեն ինձ մարդկանց մնացորդներն ու բոլոր ազգերը, որոնց վրա կոչված է իմ անունը»,- ասում է Տերը, որ անում է սա։