Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 27:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Քո սրով ապրես և քո եղբորը ծառայես։ Բայց ժամանակ կլինի, երբ դու կընդվզես նրա դեմ և նրա լուծը քո վզի վրայից կգցես»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 27:40
17 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։


Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։


Ձեռք բերեցի արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ։ Հիմա լուր եմ ուղարկում իմ տեր Եսավին, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ”»։


Եսավն ասաց. «Ես էլ շատ ունեմ, եղբա՛յր, քոնը թող քեզ մնա»։


Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։


Եդովմացիներին կոտորեցիր և մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարությունը քեզ գրգռում. չէ՞ որ կընկնես դու, և քեզ հետ էլ՝ Հուդայի երկիրը»։


Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։


Այնուամենայնիվ Եդովմն ազատվեց Հուդայի գերիշխանությունից մինչև այսօր։ Այդ ժամանակ Լեբնան ևս ապստամբեց Հովրամի իշխանության դեմ, քանի որ Հովրամը լքել էր Տիրոջը՝ իր հայրերի Աստծուն,


Այդ օրերին եդովմացիներն ապստամբեցին Հուդայի դեմ և իրենց համար թագավոր ընտրեցին։


քանի որ եդովմացիները հարձակվել էին Հուդայի վրա, հարվածել ու գերիներ տարել։


Կան և կմնան հավիտյան Աստծու առջև Ողորմությունն ու ճշմարտությունը նրանց համար, Ովքեր կխնդրեն նրանից։


«Չկարծե՛ք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ