Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։
ԹՎԵՐ 20:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պատասխանեց. «Չեք անցնի իմ երկրով»։ Եվ Եդովմը նրանց դեմ ելավ մեծ ամբոխով ու հզոր ձեռքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ասաց. «Չես անցնի»։ Եվ Եդովմը դուրս ելավ նրանց դեմ մեծ բազմությամբ և հզոր ուժով։ |
Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. «Թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը»։
Ձեռք բերեցի արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ։ Հիմա լուր եմ ուղարկում իմ տեր Եսավին, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ”»։
Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։
Եդովմը չցանկացավ Իսրայելին ճանապարհ տալ իր սահմանների միջով, ուստի Իսրայելը խուսափեց նրանից։
Իսրայելը պատգամավորներ ուղարկեց Եդովմի արքայի մոտ և ասաց. “Թող անցնեմ քո երկրով”, բայց Եդովմի արքան չլսեց։ Մովաբի արքայի մոտ էլ պատգամավորներ ուղարկեց, բայց նա էլ չկամեցավ։ Եվ Իսրայելը մնաց Կադեսում,
Եվ Սեհովնը չկամեցավ, որ Իսրայելն անցնի իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ամբողջ ժողովրդին, բանակեց Յասսայում և պատերազմեց Իսրայելի դեմ։