Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 32:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ձեռք բերեցի արջառներ, ոչխարներ, էշեր, ծառաներ ու աղախիններ։ Հիմա լուր եմ ուղարկում իմ տեր Եսավին, որ քո ծառան շնորհ գտնի քո առաջ”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Պատգամավորները, վերադառնալով Հակոբի մոտ, ասացին. «Գնացինք քո եղբոր՝ Եսավի մոտ. նա էլ չորս հարյուր մարդկանցով գալիս է քեզ դիմավորելու»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 32:6
14 Խաչաձեւ Հղումներ  

հավաքեց իր ողջ ունեցվածքն ու հարստությունը, որ կուտակել էր Ասորիների Միջագետքում, որպեսզի գնա իր հոր՝ Իսահակի մոտ՝ քանանացիների երկիրը։


Բավական են ինձ այն ողջ արդարությունն ու բարերարությունը, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա երկու բանակ եմ դարձել։


Բանագնացները, Հակոբի մոտ վերադառնալով, ասացին. «Գնացինք քո եղբայր Եսավի մոտ, և ահա նա չորս հարյուր տղամարդկանցով ընդառաջ է գալիս քեզ»։


Հակոբը վախեցավ ու կասկածանքի մեջ ընկավ։ Նա իր հետ եղած ժողովրդին, արջառները, ոչխարները և ուղտերը բաժանեց երկու մասի։


Հակոբն աչքերը բարձրացրեց ու տեսավ իր եղբայր Եսավին, որ գալիս էր չորս հարյուր հոգով։ Նա իր երեխաներին բաժանեց Լիայի, Ռաքելի և երկու աղախինների միջև։


Եսավը հարցրեց. «Քեզ մոտ թողնե՞մ ինձ հետ եղած մարդկանց մի մասին»։ Նա պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա։ Բավական է, որ շնորհ գտա քո առաջ, տե՛ր»։


Ապա Եսավը հարցրեց. «Իսկ ի՞նչ էին այն բոլոր գնացողները, որ ինձ հանդիպեցին»։ Նա պատասխանեց. «Որպեսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»։


Իսկ Սյուքեմն աղջկա հորն ու եղբայրներին ասաց. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ։ Եվ ինչ էլ ուզեք, կտանք։


Նրանք ասացին. «Մեզ փրկեցիր. շնորհ գտանք մեր տիրոջ առաջ, ուստի թող լինենք փարավոնի ծառաները»։


Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,


Հռութն ասաց. «Տե՛ր իմ, քո առաջ շնորհ գտա, քանի որ մխիթարեցիր ինձ և քո աղախնի սրտից խոսեցիր. ես էլ քո աղախիններից մեկը թող լինեմ»։


Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. «Գնամ արտը և ում մոտ բարեհաճություն գտնեմ, նրա հետևից հասկեր հավաքեմ»։ Նա ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»։


Աննան ասաց. «Թող քո աղախինը շնորհ գտնի քո առաջ»։ Եվ կինը գնաց իր ճանապարհով, մտավ իր վրանը, կերավ և խոսեց իր ամուսնու հետ, և տխրությունը վերացավ նրա երեսից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ