Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 1:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Տերն այսպես է ասում. «Եդովմի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը և շարունակեց անողոք լինել և իր բարկությունը միշտ բորբոքեց և իր ցասումը հավիտյան պահեց։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 1:11
28 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ եդովմացիները հարձակվել էին Հուդայի վրա, հարվածել ու գերիներ տարել։


Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։


Եթե ընթանամ նեղությունների միջով, Կփրկես ինձ թշնամու բարկությունից. Ձեռքդ կպարզես, և քո աջը կփրկի ինձ,


Կա՞ այլ Աստված քեզ նման, որ ջնջում է անօրենությունները, անտեսում է իր ժառանգության երկրի մնացորդների անիրավությունները և չի պահում իր բարկությունը՝ որպես վկայություն, քանի որ ողորմություն կամեցող է։


Մի՛ շտապիր հոգուդ մեջ բարկանալ, որովհետև բարկությունը հանգչում է անզգամների ծոցում։


Քո կյանքի բոլոր օրերին, մինչև հավիտյան նրանց հետ դաշինք չկնքես։


Նմանվե՛ք Աստծուն՝ որպես իր սիրելի որդիներ,


«Սիրեցի ձեզ»,- ասում է Տերը, և ասացիք. «Ինչպե՞ս սիրեցիր մեզ»։ «Եսավը Հակոբի եղբայրը չէ՞ր,- ասում է Տերը,- բայց Հակոբին սիրեցի,


Ես հավիտյան վրեժխնդիր չեմ լինելու ձեզնից և ոչ էլ մշտապես բարկանալու եմ ձեզ վրա, քանզի հոգին ինձնից է բխում, և ամեն շունչ ես եմ ստեղծել։


Քանզի դու, Տե՛ր, քաղցր և ուղիղ ես, Բազումողորմ նրանց հանդեպ, ովքեր աղոթում են քեզ։


և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա, որ միասին հարձակվեցին նրանց վրա։ Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա, բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար”։


Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,


ահավասիկ նրանք հանդգնել են մեզ վրա հարձակվել ու մեզ հանել ժառանգություն ստացած մեր երկրից, որը դու ես տվել մեզ։


Քանի որ Իսրայելը դարձավ բարիքներից, հալածեցին թշնամուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ