Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։
ԹՎԵՐ 18:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քեզ մո՛տ վերցրու քո եղբայրներին՝ քո նախահայր Ղևիի ցեղի որդիներին, և նրանք թող միանան քեզ ու ծառայեն քեզ։ Վկայության խորանում պիտի սպասավորեք դու և քեզ հետ՝ քո որդիները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ մո՛տ վերցրու քո հոր ցեղից, այսինքն՝ Ղևիի ցեղից եղող քո եղբայրներին, որպեսզի քեզ միանան և սպասավորություն անեն քեզ, երբ դու և քո որդիները քեզ հետ, կլինեք վկայության վրանի առաջ։ |
Նա նորից հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այլևս իմ կողքին կլինի իմ ամուսինը, որովհետև նրա համար երեք որդի ծնեցի»։ Դրա համար նրան կոչեց Ղևի։
Նրանք ըստ իրենց կանոնի կանգնեցին իրենց տեղում, ինչպես պատվիրել էր Աստծու մարդ Մովսեսը, և քահանաները զոհի արյունն ընդունում էին ղևտացիների ձեռքից։
Նրանք իմ սրբարանում՝ այդ տան դռներին, դռնապան ծառաներ են լինելու և տաճարի սպասավորներ։ Նրանք են մորթելու ժողովրդի ողջակեզներն ու զոհաբերությունները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասավորները։
«Իսկ ղևտացի քահանաները՝ Սադովկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբարանը, երբ Իսրայելի տունը մոլորվել-հեռացել էր ինձնից,- նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ։ Կանգնելու են իմ դիմաց և ինձ զոհեր, ճարպ ու արյուն են մատուցելու,- ասում է Տերը՝ Աստված։-
Եվ կիմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այն պատվերը, որ իմ ուխտը ղևտացիների հետ է,- ասում է Ամենակալ Տերը։
Իսկ ղևտացիները թող բանակեն Վկայության խորանի շուրջը՝ Տիրոջ առջև, որպեսզի Իսրայելի որդիները չմեղանչեն՝ խորանին դիպչելով, ղևտացիները թող պահպանեն Վկայության խորանը»։
Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։
Նրանք պիտի միանան քեզ, որ կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականություններն ըստ խորանի բոլոր ծառայությունների։ Ոչ մի կողմնակի մարդ քեզ չպիտի մոտենա։
Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։
Իսրայելի որդիներից ես առանձնացրի ղևտացիներին և նրանց տվեցի Ահարոնին ու նրա որդիներին, որպեսզի Վկայության խորանում կատարեն սպասավորության գործը Իսրայելի որդիների փոխարեն, քավեն Իսրայելի որդիների մեղքերը, որպեսզի Իսրայելի որդիները սրբություններին չդիպչեն»։
Այնուհետև ղևտացիներն անցան Վկայության խորանի սպասավորությանը՝ Ահարոնի ու նրա որդիների իշխանության ներքո։ Ինչպես Տերը պատվիրեց Մովսեսին ղևտացիների վերաբերյալ, այդպես էլ վարվեցին նրանց հետ։
Այս ամենն այսպես էր դասավորված. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու,