Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եվ Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո նահապետական տունը պատասխանատու եք սրբությունների նկատմամբ կատարվող մեղսագործությունների համար, ինչպես նաև դու և քո որդիներն եք կրելու ձեր քահանայագործության ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատվությունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիները և քո հոր տունը քեզ հետ, պիտի կրեք սրբարանում գործած անօրենության պատիժը։ Դու և քո որդիները քեզ հետ, պիտի կրեք ձեր քահանայության անօրենության պատիժը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:1
22 Խաչաձեւ Հղումներ  

Դա կկապես Ահարոնի գլխին դրվող խույրի ճակատին։ Ահարոնը թող իր վրա վերցնի այն բոլոր մեղքերը, որ Իսրայելի որդիները կգործեն սուրբ բաներ ընծայաբերելու ժամանակ։ Դա միշտ Ահարոնի ճակատին պետք է լինի, որպեսզի այդ ընծաները ընդունելի լինեն Տիրոջը։


Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։


Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։


Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։


նրան իր ցավերից, նրան լույս ցույց տալ և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։


Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։


Նա կանգնեց սպանված ու կենդանի մարդկանց միջև, և կոտորածը դադարեց։


Երբ ժողովուրդը համախմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ, նրանք դիմեցին դեպի Վկայության խորան։ Ամպն իսկույն ծածկեց խորանը, և երևաց Տիրոջ փառքը։


Այդ բուրվառները սրբագործվեցին մեղավորների անձերի գնով։ Այդ բուրվառները դրվագածո թիթեղների՛ վերածիր և դրանցով ծածկի՛ր զոհասեղանը, որովհետև դրանք մատուցվեցին Տիրոջ առջև և սրբագործվեցին։ Դրանք Իսրայելի որդիների համար նշան թող լինեն»։


Քառասուն օրերի դիմաց քառասուն տարի պիտի ընդունեք ձեր մեղքերի պատիժը և կճանաչեք իմ բարկության մոլուցքը։


Նրանք պետք է կատարեն իմ պատվիրանները, որպեսզի մեղք գործած չլինեն և մահապատժի չենթարկվեն իրենց պղծելու հետևանքով։ Ես եմ նրանց սրբագործող Տերը։


«Ինչո՞ւ մեղքի զոհը չկերաք սուրբ վայրում։ Չէ՞ որ այն սրբությունների սրբություն է, որ տրվել էր ձեզ ուտելու, որպեսզի վերացնեք ժողովրդի մեղքերը և նրանց համար քավություն անեք Տիրոջ առաջ։


Նրանք, սուրբ ընծաներն ուտելով, իրենց վրա վերցնում են մեղքեր ու հանցանքներ, քանզի ես եմ նրանց սրբագործող Տերը”»։


«Վերցրո՛ւ Ղևիի ցեղին և կարգի՛ր Ահարոն քահանայի առջև, որ օգնեն նրան.


Քեզ և քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին, մերձեցրեց իրեն, և այժմ ցանկանում եք նաև քահանա՞ դառնալ։


Ձեզ պիտի պատկանեն նաև Իսրայելի որդիների մատուցած բերքի առաջին պտուղները։ Բոլոր նվերներից տալիս եմ քեզ և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Սա թող հավիտենական օրենք լինի։ Քո տան ամեն մաքուր մարդ կարող է ուտել այն։


Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։


Միքան ղևտացուն նվիրագործեց, և պատանին նրա համար քահանա եղավ և ապրում էր Միքայի տանը։


Դու կննջես քո ձախ կողքի վրա և Իսրայելի տան անիրավություններն էլ կդնես դրա վրա՝ ըստ այն օրերի թվի, որ ննջելու ես դրա վրա՝ հարյուր իննսուն օր, և նրանց անիրավությունները կկրես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ