Սակայն Նադաբն ու Աբիուդը վախճանվեցին, երբ Սինայի անապատում հակականոնական կրակ մատուցեցին Տիրոջը։ Սրանք զավակներ չունեին։ Իրենց հոր՝ Ահարոնի հետ քահանայագործեցին Եղիազարն ու Իթամարը։
Քեզ մո՛տ վերցրու քո եղբայրներին՝ քո նախահայր Ղևիի ցեղի որդիներին, և նրանք թող միանան քեզ ու ծառայեն քեզ։ Վկայության խորանում պիտի սպասավորեք դու և քեզ հետ՝ քո որդիները։
Նրանք իմ սրբարանում՝ այդ տան դռներին, դռնապան ծառաներ են լինելու և տաճարի սպասավորներ։ Նրանք են մորթելու ժողովրդի ողջակեզներն ու զոհաբերությունները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասավորները։