Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ահարոնն ու նրա որդիները կվերջացնեն սրբարանն ու սրբարանի ամբողջ սպասքը ծածկելու գործը բանակի տեղափոխվելու ժամանակ, հետո կգան Կահաթի որդիները՝ դրանք վերցնելու։ Սակայն սուրբ բաներին չպետք է դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Սրանք կլինեն Կահաթի որդիների բեռները ժողովի վրանում։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 4:15
26 Խաչաձեւ Հղումներ  

Սադովկն ու նրա հետ բոլոր ղևտացիները Տիրոջ Ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը և այն չտարան Բեթարից, մինչև որ ամբողջ ժողովուրդն այդ քաղաքից դուրս չեկավ։


Տապանակը տանողների հետ գնում էին պարողների յոթ խմբեր, զվարակ ու գառներ էին զոհ մատուցում։


Երբ եկան Իսրայելի բոլոր ծերերը, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը և փոխադրեցին տաճար։


Ղևտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպես Մովսեսն էր գրավոր պատվիրել ըստ Աստծու խոսքի։


Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք իրավունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև նրանց է Տերն ընտրել իր տապանակը կրելու և նրա առաջ հավիտյան ծառայելու համար»։


Ուստի ղևտացիները այլևս չէին կրելու խորանն ու սպասավորության նրա բոլոր անոթները։


Ժողովրդի ու լեռան միջև տարածություն կթողնես և կասես. “Զգո՛ւյշ եղեք լեռան վրա բարձրանալուց ու մոտենալուց, որովհետև լեռանը մոտեցողը կմեռնի։


Եվ Աստված ասաց Մովսեսին. «Իջի՛ր, ասա՛ ժողովրդին, որ չմերձենան Աստծուն տեսնելու, որպեսզի նրանցից շատերը չկորչեն։


Լծակները մտցրո՛ւ օղակների մեջ։ Լծակները թող լինեն զոհասեղանի երկու կողմերից՝ այն բարձրացնելու համար։


Նա խունկը թող լցնի կրակի վրա՝ Տիրոջ առաջ։ Խնկի ծուխը թող ծածկի Ուխտի տապանակի վրա գտնվող Քավությունը։ Եվ չի մեռնի։


Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։


Մեկնելիս խորանը թող ղևտացիներն իջեցնեն, բանակելիս խորանը թող ղևտացիները կանգնեցնեն։ Կողմնակի մեկը, որ մերձենա դրան, թող մեռնի։


Ապա շարժվեցին Կահաթի որդիները, որոնք պետք է փոխադրեին սրբությունները, և մինչև նրանց հասնելը մյուսները պետք է կանգնեցնեին խորանը։


Նրանք թող սպասավորեն քեզ և կատարեն Վկայության խորանի հանդեպ իրենց պարտականությունները, բայց իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպետք է մերձենան, որպեսզի և՛ նրանք, և՛ դուք չմեռնեք։


Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։


Ապա թող դրա վրա դնեն զոհասեղանի վրա կատարվող պաշտամունքի սպասքը՝ բուրվառները, մսահանները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ողջ սպասքը։ Դրա վրա կաշվե կապույտ ծածկոց թող գցեն և տեղադրեն բռնակները։ Ապա ծիրանի կերպասով թող ծածկեն ավազանն ու նրա խարիսխները, դրանց վրա կաշվե կապույտ ծածկոց գցեն և դնեն լծակների վրա։


այնպե՛ս արեք, որ նրանք ապրեն և Սրբություն սրբոցին մոտենալով՝ չմեռնեն։ Նախ թող Ահարոնն ու նրա որդիները մտնեն ներս և նրանցից յուրաքանչյուրին կարգեն իր բեռը կրելու,


որպեսզի անսպասելիորեն ներս չմտնեն և սրբությունները տեսնելով՝ չմեռնեն»։


Կահաթի որդիներին նա ոչինչ չտվեց, որովհետև նրանց պարտականությունը սրբազան սպասքն իրենց ուսերի վրա կրելն էր։


Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը գրեց մատյանում, այն տվեց քահանաներին՝ Ղևիի որդիներին, որոնք վերցնում էին Տիրոջ Ուխտի տապանակը, և Իսրայելի որդիների ծերերին։


Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ Հեսուն ավարտեց հաղորդել այն ամենը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպես, ինչպես Մովսեսը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապեց ու անցավ գետը։


Բեթսամյուսացիներից Հեքոնեի որդիները, սակայն, չուրախացան, որ տեսել են Տիրոջ Ուխտի տապանակը։ Տերը նրանցից հիսուն հազար յոթանասուն մարդ կոտորեց։ Ժողովուրդը սգաց, քանի որ Տերը ժողովրդին մեծամեծ հարվածներ հասցրեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ