Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 44:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նրանք իմ սրբարանում՝ այդ տան դռներին, դռնապան ծառաներ են լինելու և տաճարի սպասավորներ։ Նրանք են մորթելու ժողովրդի ողջակեզներն ու զոհաբերությունները. նրանք են կանգնելու ժողովրդի առաջ՝ լինելով նրա սպասավորները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ նրանք սպասավորներ պիտի լինեն իմ սրբարանում՝ կարգված տաճարի դարպասներին, և տաճարում պիտի ծառայեն. նրանք ժողովրդի համար պիտի մորթեն ողջակեզներն ու զոհերը, պիտի կանգնեն դրանց առաջ՝ նրանց ծառայելու համար։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 44:11
13 Խաչաձեւ Հղումներ  

Մի՞թե քիչ է ձեզ համար այն, որ Իսրայելի Աստվածը ձեզ առանձնացրեց իր ժողովրդի միջից և ձեզ մերձեցրեց իրեն, որպեսզի սպասավորեք Տիրոջ խորանին և կանգնեք ժողովրդի առջև՝ ծառայելու նրանց։


Քահանաները սակավաթիվ էին և չէին կարողանում հասցնել մորթել ողջակեզները։ Ուստի մինչ մնացած քահանաները կմաքրվեին, իրենց ղևտացի եղբայրներն էին օգնում նրանց, մինչև որ գործն ավարտվեց, քանի որ ղևտացիներն ավելի հոժարությամբ սրբվեցին, քան քահանաները։


Նրանց պահապան են կարգել այն տան, նրա բոլոր գործերի, այն ամենի վրա, ինչ անելու են այնտեղ»։


Նա ասաց ինձ. «Այս պատշգամբը, որ հարավային կողմն է նայում, այն քահանաների համար է, որոնք տաճարի պահպանությունն են կատարում,


Քանի որ հավաքվածներից շատերը դեռ մաքրված չէին, ղևտացիները պետք է մորթեին զատկանան զոհը բոլոր նրանց համար, ովքեր չէին կարողացել սրբել իրենց Տիրոջ համար։


Ես Իսրայելի որդիների միջից, որպես Տիրոջը տրված ընծա, վերցրի ձեր ղևտացի եղբայրներին, որպեսզի նրանք սպասավորեն Վկայության խորանում,


Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ և ասաց.


Քեզ մո՛տ վերցրու քո եղբայրներին՝ քո նախահայր Ղևիի ցեղի որդիներին, և նրանք թող միանան քեզ ու ծառայեն քեզ։ Վկայության խորանում պիտի սպասավորեք դու և քեզ հետ՝ քո որդիները։


Նրանք կարող են օգնել իրենց ղևտացի եղբայրներին՝ կատարելու Վկայության խորանի պահպանության գործը, բայց ոչ սպասավորություն անելու։ Այսպե՛ս կարգավորիր ղևտացիների ծառայությունը»։


Նա ինձ ասաց. «Սրանք խոհանոցներ են, որտեղ տաճարի սպասավորները ժողովրդի մատուցած զոհերի միսն են եփում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ