ԹՎԵՐ 16:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կորխը՝ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդին, Դաթանն ու Աբիրոնը՝ Ռուբենի որդի Եղիաբի որդիները, ինչպես նաև Օնանը՝ Ռուբենի որդի Փաղեթի որդին, իրար հետ պայմանավորվելով՝ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդի Կորխը և Ռուբենի որդիներից Եղիաբի որդիներ Դաթանն ու Աբիրոնը, ինչպես նաև Փաղեթի որդի Օնը, միանալով, |
Սրանք են Ղևիի որդիների անունները, ըստ իրենց սերունդների՝ Գեթսոն, Կահաթ և Մերարի։ Ղևին ապրեց հարյուր երեսունյոթ տարի։
Կահաթի որդիներն են Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Ոզիելը։ Կահաթն ապրեց հարյուր երեսուներեք տարի։
քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ եգիպտացիների երկրից, որպեսզի լինեմ ձեր Աստվածը։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
«Մեր հայրը մեռավ անապատում, նա Տիրոջ դեմ ընդվզած Կորխի ամբոխի մեջ չէր։ Նա մեռավ իր մեղքի համար և որդիներ չուներ։
Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։
Վա՜յ նրանց, ովքեր Կայենի ճանապարհով ընթացան և ըստ Բաաղամի մոլորության՝ սայթաքեցին՝ վարձի հետևից ընկնելով, և կորան Կորխի պես իրենց ըմբոստության պատճառով։