Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 16:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 ըմբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց միացան նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն այրեր՝ ժողովրդի առաջնորդներ, խորհրդականներ ու անվանի մարդիկ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 մբոստացան Մովսեսի դեմ։ Նրանց հետ էին նաև Իսրայելի որդիներից երկու հարյուր հիսուն հոգի՝ ժողովրդի գլխավորներ, որոնք խորհրդականներ էին և անվանի մարդիկ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 16:2
10 Խաչաձեւ Հղումներ  

Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։


Եփրեմի ցեղից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն կտրիճներ, անվանի մարդիկ, ըստ իրենց գերդաստանների։


Սրանք են նրանց գերդաստանների իշխանները՝ Ոփեր, Հեսսի, Ելիել, Եզիել, Հերեմիա, Հովդիա և Իգիել, որոնք զորեղ մարդիկ էին, իրենց գերդաստանների անվանի իշխաններ։


Քո գեղեցկության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ, որովհետև քո վայելչությունը, որ քեզ վրա էի կազմավորել, կատարյալ էր”,- ասում է Ամենակալ Տերը։


Նրանք մեջտեղ հանեցին սրա խայտառակությունը, նրա տղաներին ու աղջիկներին վերցրին, սրան էլ սրով սպանեցին։ Եվ կատարվեց կանանց խոսքը. նրանից վրեժ լուծեցին իր դուստրերի միջոցով։


Սրանք ընտրվեցին ժողովրդից՝ ըստ նահապետական տների, որպես ցեղերի իշխաններ և Իսրայելի հազարապետներ։


Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։


Տիրոջից հուր ելավ ու ճարակեց այն երկու հարյուր հիսուն մարդկանց, որոնք խունկ էին մատուցում։


և Եղիաբի որդիներ Նամուելը, Դաթանը և Աբիրոնը։ Սրանք ժողովրդի երևելի մարդկանցից էին. սրանք էին, որ ելան Տիրոջ դեմ՝ Կորխի հետնորդների հետ ապստամբելով Մովսեսի ու Ահարոնի դեմ,


«Մեր հայրը մեռավ անապատում, նա Տիրոջ դեմ ընդվզած Կորխի ամբոխի մեջ չէր։ Նա մեռավ իր մեղքի համար և որդիներ չուներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ