Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ Բարձրյալ Աստծով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը,
ԹՎԵՐ 14:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Չեք մտնի այն երկիրը, որի վրա բարձրացնելով իմ ձեռքը՝ երդվեցի՝ “Ձեզ կբնակեցնեմ այնտեղ”, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բնավ չպիտի մտնեք այն երկիրը, որի համար երդվեցի, թե ձեզ կբնակեցնեմ այնտեղ, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։ |
Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ Բարձրյալ Աստծով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը,
և ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն, որովհետև ես եմ Տերը”»։
Եվ ես անապատում նրանց վրա ձեռքս բարձրացրի՝ նրանցից ոչ մեկին չտանելու համար այն երկիրը, որ նրանց էի հատկացրել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը,
ու ձեր միջից զատորոշելու եմ ամբարիշտներին և ապստամբներին, որպեսզի նրանց հանեմ իրենց բնակված վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայելի երկիրը։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված։
Իսկ իմ ծառա Քաղեբին, որի մեջ այլ ոգի դրսևորվեց և եկավ իմ հետևից, կտանեմ այն երկիրը, ուր նա մտավ, և նրա հետնորդները կժառանգեն այն։
Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկվեցին միայն Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը։
քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։
և երդվեց Նրանով, որ հավիտյան կենդանի է, որն ստեղծեց երկիրն ու նրա մեջ առկա ամեն բան, երկինքն ու նրա մեջ առկա ամեն բան, երդվեց, որ այլևս չկա ժամանակ.