Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 14:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդվում եմ Բարձրյալ Աստծով, որ ստեղծեց երկինքն ու երկիրը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը դեպի Տերը՝ Բարձրյալ Աստված, որ Տեր է երկնքի և երկրի.

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 14:22
22 Խաչաձեւ Հղումներ  

Դպրապետին։ Սաղմոս Դավթի


Երբ նրան տեսավ, պատառոտեց իր զգեստները և ասաց. «Վա՜յ ինձ, դո՛ւստր իմ, դու ինձ ընկճեցիր, խոչ եղար աչքիս մեջ, որովհետև քեզ համար պարտավորություն ստանձնեցի Տիրոջ առաջ և չեմ կարող հետ դարձնել»։


Ձեռքս երկինք բարձրացնելով՝ երդվում եմ իմ աջով ու ասում. Կենդանի եմ ես հավիտյան,


և ձեզ տանելու եմ այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Այն ձեզ եմ տալու որպես ժառանգություն, որովհետև ես եմ Տերը”»։


Իմն է արծաթը, և իմն է ոսկին,- ասում է Ամենակալ Տերը,-


Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։


Աբրահամը Երդման ջրհորի մոտ ծառատունկ արեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը՝ Աստված հավիտենական։


Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։


Սոդոմացիների արքան ասաց Աբրամին. «Դու ինձ վերադարձրո՛ւ մարդկանց, իսկ ձիերը թող մնան քեզ»։


Երդվեցնում եմ քեզ Տիրոջ՝ երկնքի Աստծու և երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից, որոնց մեջ ես բնակվում եմ,


Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, որին ես ծառայում եմ, ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց վերցնել, սակայն Եղիսեեն չհամաձայնվեց։


Գթած և ողորմած է Տերը, համբերատար և բազումողորմ։


Քո արքայության փառքը պիտի ասեն Եվ պատմեն քո զորության մասին։


Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։


Դավիթը Գաղաադի Հաբիս բնակավայրի առաջնորդների մոտ պատգամավորներ ուղարկեց և ասաց նրանց. «Օրհնյալ լինեք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծյալ Սավուղի նկատմամբ բարյացակամ եք եղել. թաղել եք նրան ու իր որդի Հովնաթանին։


Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ