Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 20:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եվ ես անապատում նրանց վրա ձեռքս բարձրացրի՝ նրանցից ոչ մեկին չտանելու համար այն երկիրը, որ նրանց էի հատկացրել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եվ անապատում երդվեցի նրանց, որ իրենց չտանեմ երկիրը, որ տվել էի նրանց, որտեղ մեղր ու կաթ է բխում, որ բոլոր երկրների պարծանքն է,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 20:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Թող երկինքն ուրախանա, և երկիրը ցնծա, Թող զվարճանա ծովն իր լիությամբ։


Ելան երկինք և իջան անդունդ, Եվ նրանց հոգիները մաշվեցին իրենց ներսում։


Իսկ մենք, որ հավատացինք, մտնելու ենք այդ հանգստի մեջ, ինչպես որ նա ասաց. «Ինչպես երդվեցի իմ բարկության մեջ ասելով, թե՝ “Չպիտի մտնեն իմ հանգստի մեջ”» (Սաղ. 94(95).11), թեև նրա գործերը աշխարհի սկզբից կատարված էին։


Ո՞ւմ երդվեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մեջ, եթե ոչ՝ անհնազանդներին։


Այնպես որ երդվեցի իմ բարկության մեջ՝ ասելով, թե երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մեջ» (Սաղ. 94(95).7-11)։


Եվ ես այդ անապատում ձեռքս նրանց վրա բարձրացրի՝ ազգերի մեջ նրանց ցրիվ տալու և երկրներով մեկ ցիրուցան անելու համար,


Եվ դա արեցի, որպեսզի իմ անունը երբեք չպղծվի այն ազգերի առաջ, որոնց միջից և որոնց առջև նրանց դուրս բերեցի։


ու ձեր միջից զատորոշելու եմ ամբարիշտներին և ապստամբներին, որպեսզի նրանց հանեմ իրենց բնակված վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայելի երկիրը։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված։


Եվ կիմանաք, որ ես եմ Տերը, երբ ձեզ Իսրայելի երկիրը տանեմ, երկիր, որ երդվել եմ ձեր հայրերին տալ։


Այն բանի համար, որ իրենք սպասավորներ էին նրանց կուռքերի առաջ, այդ անիրավության համար էլ Իսրայելի տունը տանջանքների է մատնվել։ Դրա համար ձեռքս բարձրացրի նրանց վրա,- ասում է Տերը՝ Աստված,- և ըստ իրենց անիրավությունների էլ նրանք պատժվելու են։


այն օրը նրանց ձեռք մեկնեցի՝ եգիպտացիների երկրից դուրս բերելու դեպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, որ ավելի քաղցր է, քան ուրիշ որևէ երկրինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ