Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 95:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Թող երկինքն ուրախանա, և երկիրը ցնծա, Թող զվարճանա ծովն իր լիությամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ուստի իմ բարկության պահին երդվեցի, որ նրանք չեն մտնի իմ հանգստությունը։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 95:11
14 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մենք, որ հավատացինք, մտնելու ենք այդ հանգստի մեջ, ինչպես որ նա ասաց. «Ինչպես երդվեցի իմ բարկության մեջ ասելով, թե՝ “Չպիտի մտնեն իմ հանգստի մեջ”» (Սաղ. 94(95).11), թեև նրա գործերը աշխարհի սկզբից կատարված էին։


Եվ այստեղ դարձյալ ասում է. «Չպիտի մտնեն իմ պատրաստած հանգստի վայրը» (Սաղ. 94(95).11)։


Այնպես որ երդվեցի իմ բարկության մեջ՝ ասելով, թե երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մեջ» (Սաղ. 94(95).7-11)։


չեն տեսնի այն երկիրը, որ ես խոստացա նրանց հայրերին։ Այլ այս երկիրը կտամ նրանց որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղյակ են չարին ու բարուն, անփորձ մանուկներ են։ Եվ բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի։


Ո՞ւմ երդվեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մեջ, եթե ոչ՝ անհնազանդներին։


Այսպես է ասում Տերը. «Կանգնե՛ք ճանապարհներին և դիտե՛ք, հարցրե՛ք Տիրոջ հավիտենական ճանապարհների մասին, տեսե՛ք, թե ո՛րն է բարի ճանապարհը և գնացե՛ք դրանով ու քավություն կգտնեք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին՝ չե՛նք գնա։


Այդ պատճառով էլ մինչև այսօր չհասաք հանգստի ու ժառանգության այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է մեզ։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմվանից ի Տեր ննջեցին։ Հոգին այս է ասում, որպեսզի հանգստանան իրենց տքնությունից, և միայն իրենց գործերի արդյունքը հետևի իրենց»։


ես իմ ձեռքը երկարելու եմ ձեր և ձեր մարգարեների դեմ, ովքեր սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում։ Իմ ժողովրդի ուսուցմանը մասնակից չպիտի լինեն, Իսրայելի տան գրքերում չպիտի հիշվեն, ոչ էլ Իսրայելի երկիրը պիտի մտնեն։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ