ԹՎԵՐ 14:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդ, նրանց կասես. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես կվարվեմ ձեզ հետ այն խոսքերի համաձայն, որ ասացիք իմ ականջներին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասա՛ նրանց. “Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- և ես այնպես կանեմ ձեզ, ինչպես որ լսելի կերպով խոսեցիք ինձ հետ։ |
Արդարև, ես՝ Տերս, այս բաներն ասացի, ասացի և դրանք իրագործելու եմ, չեմ հետաձգելու, որովհետև, ո՛վ դառնացնող ժողովուրդ, ձեր օրոք այդ բաներն ասացի և դրանք իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։
Ժողովուրդն սկսեց չարաչար տրտնջալ Տիրոջ առաջ։ Տերը լսեց, խիստ բարկացավ ու նրանց վրա հուր թափեց, որը ոչնչացրեց բանակատեղիի մի մասը։
Եվ Իսրայելի բոլոր որդիները տրտնջացին Մովսեսից ու Ահարոնից։ Ողջ ժողովուրդը նրանց ասաց. «Ավելի լավ էր՝ մեռնեինք եգիպտացիների երկրում, քան թե այս անապատում։
չեն տեսնի այն երկիրը, որ ես խոստացա նրանց հայրերին։ Այլ այս երկիրը կտամ նրանց որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղյակ են չարին ու բարուն, անփորձ մանուկներ են։ Եվ բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի։
Մովսեսն Իսրայելի բոլոր որդիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, և ժողովուրդը մեծապես սգաց։
“Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկան և ավելի մեծ տարիք ունեցող տղամարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդվեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, քանի որ ինձ չհետևեցին,
Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակի բոլոր պատերազմող այրերն ընկան, ինչպես որ Աստված երդվել էր նրանց։
Ումի՞ց վրդովվեց քառասուն տարի. չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում։