Բ ՕՐԵՆՔ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ14 Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակի բոլոր պատերազմող այրերն ընկան, ինչպես որ Աստված երդվել էր նրանց։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Կադես-Բառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակում պատերազմող մարդկանց ամբողջ սերունդը վերջացավ, ինչպես որ Տերը երդվել էր նրանց։ Տես գլուխը |
Այդպես Հեսուն թլփատեց Իսրայելի այն որդիներին, որոնք ճանապարհին էին ծնվել և չէին թլփատվել Եգիպտոսից դուրս գալուց հետո. բոլորին էլ թլփատեց Հեսուն։ Ահա ա՛յս ժողովուրդն է, որոնց թլփատեց Հեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Որովհետև բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։
Քանի որ իսրայելացիները քառասուներկու [𝕸 քառասուն] տարի շրջեցին անապատում, Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկները, որոնք չէին հնազանդվել Աստծու պատվիրաններին, մահացել էին։ Նրանց համար Տերը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա նրանց, մի երկիր, որ կաթ և մեղր է բխեցնում։