Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 12:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Արդարև, ես՝ Տերս, այս բաներն ասացի, ասացի և դրանք իրագործելու եմ, չեմ հետաձգելու, որովհետև, ո՛վ դառնացնող ժողովուրդ, ձեր օրոք այդ բաներն ասացի և դրանք իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Որովհետև ես եմ Տերը. պիտի խոսեմ, ինչ խոսք որ պիտի խոսեմ, և պիտի կատարվի անհապաղ, որովհետև ձեր օրերում, ո՛վ ապստամբների տուն, պիտի խոսեմ իմ խոսքը և կատարեմ”»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 12:25
20 Խաչաձեւ Հղումներ  

Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և նայե՛ք, հիացմունքով զարմացե՛ք և չքացե՛ք, որովհետև ես մի գործ եմ անում ձեր օրերում, որին չեք հավատա, թեպետ մեկը պատմի ձեզ։


Դրա համար էլ նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. այսուհետև բոլոր այն բաները, որ ասացի, չեն դանդաղելու, այլ ինչ որ ասացի՝ իրագործելու եմ”»,- ասում է Ամենակալ Տերը։


այդպես էլ պիտի լինի իմ խոսքը, որ ելնում է իմ բերանից. նա դատարկ չի վերադառնալու, մինչև որ չկատարի այն, ինչ կամենում եմ ես։ Պիտի հեշտացնեմ քո ճանապարհները, որպեսզի իմ հրահանգներն էլ դու պահպանես։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ինչպես ասացի, այնպես պիտի լինի, և ինչպես մտածել եմ, այնպես պիտի կատարվի.


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


Երկինքը և երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, և իզուր չեմ ասել, որ անելու եմ նրանց այս բոլոր չարիքները”։


քանզի այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ահավասիկ իմ աչքի առաջ և ձեր իսկ օրերում այդտեղից կվերացնեմ ձայնը ցնծության և ձայնն ուրախության, ձայնը փեսայի և ձայնը հարսի։


Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։


Տերն ինչ խոսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատվիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրա ծիծաղել տվեց և բարձրացրեց քեզ նեղողների եղջյուրը։


Եվ այդ ձեզ համար պիտի լինի առիթ վկայության։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տիրոջ ձեռքը մի՞թե ուժասպառվել է։ Այժմ կտեսնես՝ իմ ասածը կկատարվի՞, թե՞ ոչ»։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


որովհետև այդ տեսիլքը դեռևս ժամանակների համար է և կծագի վերջում և ոչ ունայնության մեջ։ Բայց եթե ուշանա, հույսով սպասի՛ր նրան, որովհետև նա, ով գալու է, կգա և չի ուշանա։


Տերը, խոսքն ինձ ուղղելով, ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Երե՛միա»։ Ես ասացի. «Ընկուզենու գավազան եմ տեսնում»։


Նա, ով գնում է, վաճառողի մոտ թող այլևս չվերադառնա. նրանցից ոչ մեկ կենդանի չի մնալու, որովհետև այս տեսիլքը, որ նրանց ողջ բազմության դեմ է, հետ չպիտի դառնա. որևէ մարդ ապրելու հույս թող չունենա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ