ԶԱՔԱՐԻԱ 8:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ատեցի այդ ամենը”,- ասում է Ամենակալ Տերը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ձեզանից ոչ մեկը իր ընկերոջ դեմ չարիք թող չխորհի իր սրտում. սուտ երդում մի՛ սիրեք, որովհետև այս ամենը ես ատում եմ”»,- ասում է Տերը։ |
Երեսդ մի՛ դարձրու ինձանից. Նեղությանս օրը ինձ խոնարհեցրո՛ւ քո ականջը, Այն օրը, երբ քեզ աղոթեմ, անմիջապես լսի՛ր ինձ։
Տիրոջից երկյուղը անիրավություն ատելն է, Ինչպես նաև ատելը թշնամությունը, հպարտությունը և չարի ճանապարհները։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
և ճշմարտությամբ, իրավամբ ու արդարությամբ երդվի՝ “Տերը կենդանի է”, նրանով պիտի օրհնվեն ազգերը և նրանով փառաբանվեն»։
Ու ես միշտ էլ կանխավ ձեզ մոտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, և ասացի. “Մի՛ արեք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ”։
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Մի՛ հարստահարեք այրուն և որբին, պանդուխտին և տնանկին, և թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ չարիքի համար”»։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։
որովհետև սրտից են դուրս գալիս չար խորհուրդներ՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյանք։
Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։