Դու ծանր հիվանդությամբ ու որովայնի ախտով պիտի մաշվես, մինչև որ քո ախտահարված փորոտիքը օրեցօր դուրս թափվի”»։
ԶԱՔԱՐԻԱ 14:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ սրանք կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր ազգերին, որ զորաժողով արեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինները կհալվեն, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած լինեն, նրանց աչքերը կծորեն իրենց ակնակապիճներից, և նրանց լեզուները կհալվեն իրենց բերաններում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ սա պիտի լինի այն հարվածը, որով Տերը պիտի հարվածի բոլոր ժողովուրդներին, որոնք պատերազմեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինը պիտի հալվի, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած են, նրանց աչքերը պիտի հալվեն իրենց խորշերում, և նրանց լեզուն պիտի հալվի իրենց բերանում։ |
Դու ծանր հիվանդությամբ ու որովայնի ախտով պիտի մաշվես, մինչև որ քո ախտահարված փորոտիքը օրեցօր դուրս թափվի”»։
ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։
Իսկ եթե դուք շարունակեք շեղվել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ըստ ձեր գործած մեղքերի՝ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
ես ևս զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի դիմաց յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։
և սաստիկ բարկությամբ եմ բարկացած այն ազգերի վրա, որ միասին հարձակվեցին նրանց վրա։ Քանի որ ես փոքր-ինչ բարկացել էի նրանց վրա, բայց նրանք միասին հարձակվեցին չարիքի համար”։
Եվ սրանք կլինեն հարվածները ձիերի, ջորիների, ուղտերի, էշերի և ամեն մի անասունի դեմ, որ կլինեն այդ բանակների մեջ՝ ըստ նույն հարվածների։
Եվ եթե եգիպտացիների ազգը չելնի ու չգա, ապա նրանց դեմ կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր այն ազգերին, որ չեն ելնի Տաղավարահարաց տոնը կատարելու։
Եվ ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»։ Ասաց ինձ. «Այդ եղջյուրներն են, որ ցիրուցան արեցին Հուդան և խորտակեցին Իսրայելը, և նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք ելել են իրենց ձեռքով սրելու դրանք՝ չորս եղջյուրները, Տիրոջ երկրի դեմ եղջյուր բարձրացրած ազգերը՝ ցիրուցան անելու այն»։
Եվ Տիրոջ հրեշտակն անմիջապես հարվածեց նրան, որովհետև Աստծուն փառք չտվեց, և որդերի կեր դառնալով՝ մեռավ։
Տերը մահ կսփռի քեզ վրա, մինչև որ վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես՝ այն ժառանգելու համար։
Տերը քեզ կտանջի տարակուսանքներով, տենդով և դողէրոցքով, խստությամբ ու երկյուղով, խորշակով ու դժգունությամբ, և սրանք քեզ կհետապնդեն, մինչև որ քեզ կորստյան մատնեն։
ապա Տերը նոր նշաններով, մեծ ու զարմանալի հարվածներով, խոր ու խիստ ցավերով կպատուհասի քեզ ու քո սերնդին։
Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.