Նա ասաց ինձ. “Տերը՝ իմ Աստվածը, որի կամքի համաձայն ես ապրեցի, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին և կհաջողեցնի քո առաքելությունը, և իմ ցեղից ու իմ հոր տնից կին կառնես իմ որդու համար։
ԶԱՔԱՐԻԱ 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրանց կզորացնեմ Տիրոջով՝ նրանց Աստծով, և նրա անունով կպարծենան»,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանց պիտի զորացնեմ Տիրոջով, և նրանք պիտի ընթանան նրա անունով»,- ասում է Տերը։ |
Նա ասաց ինձ. “Տերը՝ իմ Աստվածը, որի կամքի համաձայն ես ապրեցի, քեզ հետ կուղարկի իր հրեշտակին և կհաջողեցնի քո առաքելությունը, և իմ ցեղից ու իմ հոր տնից կին կառնես իմ որդու համար։
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
և ասելու, որ արդարությունն ու փառքը դեպի նա կգնան։ Եվ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամոթով են մնալու։
Իսկ բաբելացիների արքայի բազուկները զորացնելու եմ, իմ սուրն էլ նրա ձեռքն եմ տալու։ Եվ նա այն քաշելու է եգիպտացիների երկրի վրա, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է։
Եթե բոլոր ժողովուրդներն ընթանան յուրաքանչյուրն իր ճանապարհներով, մենք, սակայն, կընթանանք Տիրոջ՝ մեր Աստծու անունով հավիտյանս և մշտապես։
Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։
Եվ Հուդայի հազարապետներն իրենց սրտերում կասեն. “Մենք Երուսաղեմի բնակիչներին կգտնենք իրենց Ամենակալ Տեր Աստծու ձեռքով”։
Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
հորդորում ու սփոփում էինք և աղաչում, որ դուք ապրեք Աստծուն արժանի կերպով, որ կանչեց ձեզ իր արքայությանը և փառքին։
Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։