Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։
Եփեսացիներին 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով՝ մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ |
Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։
Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում,
Եվ Տերը՝ Աստված, առավ անուշ հոտը, խորհեց և ասաց. «Այլևս երկիրը չեմ անիծի մարդկանց գործերի համար։ Քանի որ մարդկանց միտքը մանկուց շարունակ ձգտում է դեպի չարը, այլևս երբեք կենդանի ոչ մի էակի չեմ ոչնչացնի, ինչպես որ արեցի։
Ամենքն էլ մոլորված ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորվեց, և Տերը նրա՛ն մատնեց մեր մեղքերի համար։
սակայն այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները ներխուժում և խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։
Դուք հոր կողմից սատանայի զավակներ եք, և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայր։
Այդ պատճառով էլ Աստված նրանց իրենց սրտերի ցանկությամբ հանձնեց պղծության, որպեսզի իրենց մեջ անարգեն իրենց մարմինները։
Ինչպես որ դուք մի ժամանակ անհնազանդ էիք Աստծուն և հիմա ողորմություն գտաք նրանց անհնազանդությամբ,
Զգեստավորվե՛ք Տեր Հիսուս Քրիստոսով և մարմնի մասին հոգ մի՛ տարեք՝ ցանկությունները գոհացնելու համար։
Այսպես ուրեմն, երբ հեթանոսները, որ Օրենքը չունեն, բնականորեն են Օրենքի պահանջները կատարում, նրանք, Օրենքը չունենալով, իրենք իրենց համար օրենք են։
Որովհետև, եթե հաշտվեցինք Աստծու հետ իր Որդու մահվամբ այն ժամանակ, երբ թշնամի էինք իրեն, որչա՜փ առավել փրկված կլինենք նրա կյանքով, երբ արդեն հաշտված ենք։
Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին։
Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։
Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար,
Իսկ արդ, ո՞վ է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել։
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։
որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։
Ուստի հեռո՛ւ վանեք ձեզնից հին մարդուն, որ ապականվում է խաբուսիկ ցանկություններով, համաձայն իր նախկին ապրելակերպի,
Եղբայրնե՛ր, չեմ ուզում, որ անտեղյակ լինեք ննջեցյալների մասին, որպեսզի չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն։
Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ,
որովհետև ժամանակին մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորված, ծառայում էինք ցանկությունների և պեսպես անառակությունների, ապրում էինք չարությամբ և նախանձով, ատելի էինք ուրիշներին և ատում էինք միմյանց։
Պոռնիկի աչքեր ունեն՝ մեղքերից անպակաս, խաբում են տատանվողների հոգիները, ունեն ագահությամբ բռնված սիրտ. անեծքի՜ որդիներ։
քանզի մեծախոս և սնոտի բաներ բարբառելով՝ անառակություններով, մարմնի ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել էին մոլորության մեջ թափառողներից։
Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։
Այսուհանդերձ նոր պատվիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մեջ և ձեր մեջ. քանի որ խավարն անցնում է, և ճշմարիտ լույսն արդեն իսկ երևում է։