Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 5:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Ադամը 230 [𝕸 130] տարի ապրելուց հետո որդի ծնեց ըստ իր կերպարանքի ու ըստ իր պատկերի և նրան անվանեց Սեթ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Երբ Ադամը հարյուր երեսուն տարեկան էր, իր նմանությամբ, իր պատկերի պես մի որդի ծնեց և նրա անունը դրեց Սեթ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 5:3
15 Խաչաձեւ Հղումներ  

Ադամը դարձյալ մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, որդի ծնեց, որի անունը Սեթ դրեց՝ ասելով. «Քանի որ Աստված ինձ ուրիշ զավակ պարգևեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։


Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։


Ամեն մարմին նույնը չէ. մարդկանց մարմինն ուրիշ է, կենդանիների մարմինը՝ ուրիշ, թռչունների մարմինն ուրիշ է, ձկների մարմինը՝ ուրիշ։


Ինչպես որ մեկ մարդու միջոցով մեղքն աշխարհ մտավ, և մեղքի միջոցով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին։


որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։


Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։


Բարությունից ավելի չարություն սիրեց Եվ արդար խոսքերից ավելի՝ անօրենություն։ Հանգիստ


Մահկանացուն ինչպե՞ս արդար կլինի Տիրոջ առաջ, կամ կնոջից ծնվածներից ո՞վ կմաքրի իր հոգին,


Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք.


նա՝ Կայնանի, նա՝ Արփաքսադի, նա՝ Սեմի, նա՝ Նոյի, նա՝ Ղամեքի,


Ինչպես հողեղենի պատկերը կրեցինք, երկնավորի պատկերն էլ կկրենք։


արու և էգ ստեղծեց նրանց, օրհնեց նրանց և նրանց Ադամ [𝕸 մարդ] անվանեց այն օրը, երբ ստեղծեց նրանց։


Սեթին ծնելուց հետո Ադամն ապրեց ևս 700 [𝕸 800] տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ